- Yield: 3-4 ժամ
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ վաֆլիի կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- ձվի դեղնուց - 8 հատ
- մեղր - 15 գր
- շաքարավազ - 200 գր
- կակաո - 30 գր
- օսլա (крахмал) - 50 գր
- ալյուր - 130 գր
- Կրեմի համար՝
- կարագ - 250 գր
- նուտելլա - 250 գր
- Մերենգայի համար՝
- ջուր - 35 գր
- շաքարավազ - 100 գր
- ձվի սպիտակուց - 100 գր
- Ինչպես նաև՝
- վաֆլի - 200 գր (շոկոլադային)
- կաթ - 200 մլ
- շոկոլադ սև - 150 գր
- Շոկոլադե գանաշի համար՝
- կարագ - 20 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, սկսում պատրաստել բիսկվիթի խմորը:
Խոհանոցային կոմբայնի կամ սովորական ամանի մեջ լցնում ենք 3 ձու և 8 դեղնուց (100 գր սպիտակուցը մեզ պետք է գալու կրեմի համար), հարում ենք 200 գր շաքարավազի ու մեղրի հետ: Հարում ենք 15-20 րոպե, մինչև ստանանք բաց գույնի թեթև զանգված:
- Ալյուրը, օսլան ու կակաոն մաղում ենք, քիչ-քիչ լցնում ձվային խառնուրդի մեջ, ամեն անգամ լցնելուց հետո թիակի ներքևից վերև շարժումներով զգուշությամբ խառնում, որպեսզի օդեղեն զանգվածը չնստի: Ստացված խմորը լցնում ենք ձիթայուղով պատած և ալյուր ցանած 24 սմ տրամագծով ձևամանի մեջ: Թխում ենք մոտ 45 րոպե: Բիսկվիթի թխված լինելը ստուգում ենք փայտե չոփիկով:
- Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք և ցանցի վրա լավ հովացնում:
- Ստացվում է գեղեցիկ, մոտ 6 սմ բարձրությամբ բիսկվիթ:
- Պատրաստում ենք կրեմը: 250 գր փափկեցրած կարագը և 250 գր նուտելլան հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ փքուն զանգված: Դնում ենք սառը տեղում, բայց ոչ սառնարանում:
- Պատրաստում ենք իտալական մերենգան, որը հետո պետք է խառնենք շոկոլադային կրեմին: Փոքր կաթսայի մեջ լցնում ենք 35 գր ջուր և 75 գր շաքարավազ, դնում կրակին, անընդհատ խառնելով եռացնում: Լավ կլինի օգտվել խոհանոցային ջերմաչափից, քանի որ եռացող օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 121 աստիճան:
- Այդ ընթացքում 100 գր սպիտակուցը հարում ենք մնացած 25 գր շաքարավազի հետ: Հենց որ օշարակը հասնում է անհրաժեշտ ջերմաստիճանի, բարակ շիթով սկսում ենք լցնել հարած սպիտակուցի մեջ՝ անընդհատ հարելով: Հարում ենք այնքան, մինչև զանգվածը դառնա խիտ, հարթ, փայլուն ու թեթև, նաև՝ հովանա (եթե ջարմաչափ չունեք, օշարակ եփելիս խառնեք այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի, դառնա թափանցիկ, և եռա առնվազն 1 րոպե):
- Վերցնում ենք դասական շոկոլադային վաֆլին:
- Բլենդերով մանրացնում ենք այնքան, որ վերածվեն մանր փշրանքների:
- Ավարտին ենք հասցնում կրեմի պատրաստումը՝ հարած սպիտակուցին քիչ-քիչ ավելացնում ենք շոկոլադային կրեմն ու զգուշորեն խառնում, որպեսզի զանգվածը համասեռ դառնա:
- Վերջում ավելացնում ենք վաֆլու փշրանքներն ու նորից խառնում:
- Բիսկվիթը բաժանում ենք միևնույն հաստության երեք շերտի:
- Տակի շերտի բիսկվիթը դնում ենք սկուտեղի վրա, 200 մլ կաթ տաքացնում և խոհարարական վրձնով քսում բիսկվիթին:
- Կրեմը երկու մասի ենք բաժանում, քանի որ քսելու ենք 2 շերտին: Կրեմի մի կեսը քսում ենք տակի շերտին: Ստացվում է այնպես, որ բիսկվիթի շերտի ու կրեմի հաստությունը նույնն է լինում:
- Վրայից դնում ենք երկրորդ շերտը, կաթով թրջում ու քսում կրեմի մյուս կեսը:
- Դնում ենք վերևի՝ երրորդ շերտ, կաթով թրջում ու դնում հով տեղում:
Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Կաթսայի մեջ ենք լցնում սերուցքն ու ավելացնում փափկած կարագը (20 գր): Դնում ենք շատ մարմանդ կրակին ու անընդհատ խառնում այնքան ժամանակ, մինչև կարագը լրիվ հալչի:
- Չենք թողնում, որ սերուցքը եռա: Ավելացնում ենք շոկոլադի կտորները, փայտյա գդալով խառնում այնքան, մինչև շոկոլադը լուծվի, իսկ զանգվածը խտանա: Կրակից վերցնում ենք, թողնում հովանա:
- Հենց որ գանաշը մի քիչ խտանում է, լցնում ենք տորթի վրա ու թիակով հավասարաչափ տարածում՝ ծածկելով նաև կողքերը: Տորթը զարդարելու համար ներքևից կողքերին շարում ենք շոկոլադապատ բարակ վաֆլիներ: Եթե գանաշ է ավելանում, այն հարում ենք, լցնում հրուշակային պարկի մեջ ու տորթի վրա վարդեր ձևավորում:
- Լավ կլինի, որ տորթը մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր մնա սառնարանում:
- Ահա և վերջ:
Հիանալի շոկոլադե տորթ ստացվեց, հյուրերին կանչելու ժամանակն է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: