- Yield: 15-20 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15-20 minutes
Թխվածքաբլիթ Սնկեր
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 3 բաժակ
- օսլա (крахмал) - 1 բաժակ
- մայոնեզ - 200 գր
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 1 բաժակ
- վանիլին - 0.5 թ/գդ
- սոդա - 0.5 թ/գդ
- ձու - 3 հատ
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 100 գր
- կակաչի սերմ(мак) - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ հարում ենք:
- Այնուհետև ավելացնում ենք մայոնեզն ու փափկեցրած կարագը և միասին հարում: Լցնում ենք կիտրոնահյութի մեջ հանգեցրած սոդան, այնուհետև օսլայի հետ խառնած ալյուրն ու վանիլինը և թանձր խմոր հունցում:
- Այժմ ահա այսպիսի ձևաման ենք վերցնում:
- Թավայի տեսքով ձևամանը կրակի վրա տաքացնում ենք, անուհետև բացում, խմորի համար նախատեսված հատվածներում բուսայուղ քսում և յուրաքանչյուր հատվածում 1/3 թ/գդ խմոր լցնում:
- Ձևամանը փակում ենք և կրակի վրա դնում, իսկ խմորի ավելցուկը, որը կարող է ձևամանից դուրս գալ, մաքրում անձեռոցիկով:
Յուրաքանչյուր կողմից մի քանի րոպե թխում ենք: 4-5 րոպե հետո փորձում ենք ձևամանը բացել, եթե դժվար է բացվում, ուրեմն դեռ պատրաստ չէ: Սնկերը լավ թխվելուց հետո ձևամանից հեշտ առանձնանում են:
- Ձևամանը բացում ենք և շրջում ամանի վրա, որպեսզի սնկերը դուրս գան: Այնուհետև լցնում մնացած խմորն ու նույն կերպ թխում:
Սնկերն այսպես էլ շատ համեղ են, բայց ջնարակապատ, անկասկած, շատ ավելի համեղ կլինեն:
- Շոկոլադը հալեցնում ենք և սնկերի գլխարկներն ընկղմում ջնարակի մեջ: Այս ամենից հետո սնկերը դնում ենք յուղաթղթի վրա, որպեսզի ջնարակը սառչի:
- Սառելուց հետո, սնկի ոտքն ընկղմում ենք կակաչի սերմերի մեջ և թաթախում:
- 15 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի ամբողջությամբ սառչեն: Ահա և վերջ:
Ահա այսպիսի գեղեցիկ և համեղ թխվածքաբլիթ սնկեր , որոնք բալիկներին անչափ կուրախացնեն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: