- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35-40 minutes
Շոկոլադապատ կոնֆետներ կարամելով
Բաղադրիչներ
- Թխվածքաբլիթիների համար՝
- կարագ - 300 գր
- շաքարի փոշի - 3/4 բաժակ
- ձու - 1 հատ
- վանիլին - 1 թ/գդ
- աղ - մի պտղունց
- ալյուր - 2 բաժակ
- Կարամելային լցոնի համար՝
- կոնֆետ - 155 գր (կարամելային)
- աղ - մի պտղունց
- կաթ - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ կաթնային - 350 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք թխվածքաբլիթները: Ջեռոցը 150 աստիճան տաքացնում ենք, տապակը դնում ջեռոցի մեջտեղի հատվածում: Խորը կաթսայի մեջ հարում ենք կարագն ու շաքարի փոշին այնքան, մինչև ստացվի համասեռ փքուն զանգված:
- Ավելացնում ենք ձուն ու հարում: Զգուշությամբ ավելացնում ենք վանիլինը, ալյուրն ու աղը, նորից հարում մինչև համասեռ խմոր ձևավորվելը:
- Խմորը սառեցնում ենք սառնարանում:
- Հետո յուղաթղթի վրա գրտնակում ենք ու դնում թավայի մեջ: Թխում ենք 20-30 րոպե:
- Քանի դեռ թխվածքաբլիթները թխվում են, պատրաստում ենք կարամելային լցոնը:
Կարամելային կոնֆետները, կաթն ու աղը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, մինչև զանգվածը խտանա:
- Կարամելը հավասար շերտով լցնում ենք թխվածքաբլիթի վրա: Սպասում ենք, որ մի քիչ չորանա: Այնուհետև թխվածքաբլիթն ուղղանկյուն կտրատում ենք մեր ցանկացած չափսով ու 10-15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Այս ընթացքում գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը և սառած թխվածքաբլիթները հատ-հատ մտցնում շոկոլադի մեջ:
- Այնուհետև խնամքով դնում ենք յուղաթղթի վրա:
- 5 րոպեով տեղափոխում ենք սառնարան, որպեսզի շոկոլադը սառի:
Այս բոլոր քայլերը կատարելուց հետո սուրճի ընդմիջմանը համեղ կոնֆետներ կունենաք, որոնցով կարող եք զարմացնել գործընկերներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: