- Yield: Մի քանի օր անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30-40 minutes
Խավիար սմբուկի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչների քանակությունը նշված է մոտավորապես՝ մեկ փոքր բանկայի համար: Եթե մտադիր եք ձմռան համար պահածոյացնել ու մեծ քանակությամբ պատրաստել, անհրաժեշտ է բաղադրիչների քանակությունը բազմապատկել:
Սմբուկը լվանում ենք, խորանարդաձև կտրատում: Աղ ենք ցանում, թողնում 10-15 րոպե: Այդ ընթացքում սմբուկի դառնությունը ջրի հետ դուրս է գալիս, որից հետո պետք է սմբուկը լվանալ:
- Քանի դեռ սմբուկի հյութը դուրս է գալիս, մաքրում ու կտրատում ենք սոխը, գազարն ու տաքդեղը:
- Բոլոր սմբուկները տապակում ենք չռաֆինացված արևածաղկի ձեթով, որպեսզի ավելի համեղ լինեն: Ընդ որում մի թավայի մեջ տապակում ենք սմբուկը, մեկ այլ թավայի մեջ՝ մնացած բանջարեղենը, որպեսզի ավելի արագ ստացվի:
- Քանի դեռ բանջարեղենը տապակվում է, լոլիկները կիսում ենք ու խոշոր քերիչով քերում: Օգտակար պտղամիսը քերվում է, մնում է անպետք կաշին, որը դեն ենք գցում:
- Տապակած բանջարեղենը խառնում ենք, թողնում մի քիչ հովանա: Հովացած տապակած բանջարեղենը տրորում ենք բլենդերով կամ անցկացնում մսաղացով: Տրորած բանջարեղենին ավելացնում ենք լոլիկի խյուսն ու պարբերաբար խառնելով 15-20 րոպե եփում մարմանդ կրակին: Ավելացնում ենք համեմունքները, իսկ կրակից վերցնելուց առաջ լցնում մի քանի պճեղ ճզմած սխտոր:
Տաք խավիարը կարելի է հերմետիկ փակել բանկաներում ու պահել ձմռան համար: Իսկ անմիջապես ուտելու համար արժե մի քիչ հովացնել:
Նույն բաղադրատոմսով կարելի է նաև դդմիկի խավիար պատրաստել, որն իր համով գրեթե չի զիջում սմբուկի խավիարին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Sat hianaki utestner ,kpatrastenq anpayman e.g. kporcenq
Պատրաստեք Քրիստինա ջան 🙂
XOSKER CHKAN .MALADEC
Շնորհակալ ենք Անուշ ջան 🙂