- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Տիրամիսու
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 4 ճ/գդ
- թխվածքաբլիթ - ըստ ճաշակի (Սավոյարդի)
- սուրճ էսպրեսո - 1 բաժակ
- գինի - 2 թ/գդ
- կակաո - ըստ ճաշակի (կամ քերած շոկոլադ)
Քայլերի հաջորդականություն
- Եվ այսպես, սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, դեղնուցները շաքարավազի ու 1 թ/գդ գինու հետ հարում ենք այնքան, մինչև սպիտակեն:
- Ավելացնում ենք մասկարպոնեն, լավ խառնում, որպեսզի գնդիկներ չմնան: Ստացված զանգվածին ավելացնում ենք սերուցքը և խնամքով խառնում, որպեսզի կրեմը փքուն ստացվի:
- Սավոյարդին թաթախում ենք էսպրեսո սուրճի և գինու մեջ: Թխվածքաբլիթը չպետք է հեղուկի մեջ երկար թողնել, որպեսզի չհալչի:
Սկսում ենք տեղավորել ձևամանի մեջ: Դասավորում ենք հետևյալ հերթականությամբ. կրեմ, սավոյարդի, կրեմ: Հերթագայությունը պետք է կրկնվի առավելագույնը 2-3 անգամ:
- Տիրամիսուն կարելի է պատրաստել նաև բաժիններով՝ փոքր պնակների կամ ամանների մեջ:
- Վրան կակաո կամ քերած շոկոլադ ենք ցանում:
- Դնում ենք սառնարանում ու թողնում առնվազն 5 ժամ կամ, իսկ ավելի լավ է՝ ողջ գիշեր:
- Եթե ձևամանի մեջ ենք պատրաստել, ապա թիակի օգնությամբ զգուշորեն հանում ենք:
Վերջ, մեր աղանդերը պատրաստ է: Դե, իսկ, եթե գիտեք, թե քանի հյուր եք ունենալու, ավելի հարմար կլինի տիրամիսու պատրաստել առանձին փոքր կաղապարների մեջ ու մատուցել ամբողջական 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալություն շատ համեղ էր😊
Հրաշալի է