- Yield: 6-8 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 20-25 minutes
Աղանդեր «Red Velvet»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 350 գր
- բուսայուղ - 200 մլ
- կեֆիր - 300 մլ
- կակաո - 1,5 ճ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- ձու - 3 հատ
- սննդի գունանյութ - 2 թ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- շաքարավազ - 1 բաժակ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- պանիր մասկարպոնե - 350 գր
- շաքարի փոշի - 100 գր
- Ինչպես նաև՝
- կոնյակ - 1 ճ/գդ
- օշարարակ հատապտղային - 1 ճ/գդ (ազնվամորու)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերն ու շաքարավազը թեթևակի հարում ենք, ավելացնում կեֆիրը և խառնում:
- Ավելացնում ենք սոդան ու կակաոն և խառնում:
- Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը, աղն ու փխրեցուցիչը և կրկին խառնում:
- Զանգվածի մեջ լցնում ենք վանիլինն ու սննդային ներկը, խառնում ու ավելացնում բուսայուղը: Հարիչով թեթևակի հարում ենք:
- Խմորը լցնում ենք 26 սմ տրամագծով, յուղաթղթապատ երկու ձևամանների մեջ, 20 րոպե թխում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Երկու ձևաման ենք օգտագործում, քանի որ աղանդերի համար պետք է խմորը լինի բարակ շերտերով:
- Բիսկվիթը սառեցնում ենք: (լավ կլինի նաև այն թխել նախապես ու սառեցնել 8-10 ժամ):
- Պատրաստում ենք կրեմը: Կարագը պետք է շատ փափուկ լինի, իսկ պանիրը՝սառը: Պանիրը, շաքարի փոշին ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և 3-5 րոպե հարում ենք: Կրեմը պատրաստ է:
- Եթե բիսկվիթի վերևի մասը ուռել է, կտրում հավասարեցում ենք: Կլոր ձևամանների օգությամբ կտրում ենք աղանդերի սկավառակները, տոգորում կոնյակի և ազնվամորու օշարակի խառնուրդով:
- Սկսում ենք հավաքել աղանդերը: Բաժակների կամ թափանցիկ գավաթների մեջ շերտ-շերտ դնում ենք բիսկվիթն ու կրեմը:
- Զարդարում ենք բիսկվիթի փշրանքներով:
- Պատրաստ է:
Ստացվեց հրաշալի աղանդեր , որը կարելի է ձևավորվել ըստ ճաշակի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: