- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45-50 minutes
Տորթ «Մոկկա»
Բաղադրիչներ
- Սրճային ժենուազի համար՝
- ձու - 300 գր (5-6 հատ)
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 30 գր
- սուրճ լուծվող - 10 գր
- սուրճ էսպրեսո - 30 գր
- ալյուր - 200 գր
- Սրճային կրեմի համար՝
- ջուր - 25 գր
- շաքարավազ - 70 գր
- ձվի դեղնուց - 20 գր (1 դեղնուց)
- ձու - 50 գր (1 հատ)
- կարագ - 200 գր
- ջուր - 15 գր
- սուրճ սև - 5 գր
- Եփովի կրեմի համար՝
- կաթ - 250 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- ձվի դեղնուց - 60 գր (3 հատ)
- շաքարավազ - 60 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- կարագ - 25 գր
- Սրճային օշարակի համար՝
- ջուր - 375 գր
- սուրճ սև - 100 գր
- շաքարավազ - 70 գր
- Մոկկա կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 45 գր
- սուրճ սև - 20 գր
- կարագ - 65 գր
- Զարդարելու համար՝
- նուշ - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Ի դեպ, խորհուրդ ենք տալիս տորթը պատրաստել մատուցելուց երկու օր առաջ, որպեսզի օշարակը լավ ներծծվի, իսկ ժենուազը ստանա անհրաժեշտ կազմությունն ու խոնավությունը:
Պատրաստում ենք սրճային ժենուազը: Ջեռոցը տաքացնում ենք 190 աստիճան, 24 սմ տրամագծով ձևամանինի ձիթայուղ ենք քսում և ալյուր ցանում կամ յուղաթուղթ փռում: Ձու և շաքարավազը գոլորշու վրա հարում ենք մինչև 55-60 աստիճան: Գոլորշուց վերցնում ենք, հարիչի ամենաբարձր արագությամբ հարում այնքան, մինչև զանգվածը ավելանա ու սառչի:
Սոուսամանի մեջ տաքացնում ենք ջուրը, մեջը լուծում սուրճը: Եփված թունդ սուրճը լցնում ենք ձվային զանգվածի մեջ:
- Ալյուրը մաղում ենք, խնամքով խառնում զանգվածին: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 25-30 րոպե: Ջեռոցից հանում ենք, 5 րոպե հովացնում, ինչից հետո էլ հանում ձևամանից:
- Պատրաստում ենք սրճային կրեմը: Ջուրն ու շաքարավազը խառնում ենք, օշարակ եփում՝ ջերմաստիճանը հասցնելով 120 աստիճանի (պատրաստ լինելը ստուգում մի կաթիլ կաթեցնելով ափսեին. եթե չի հոսում, այլ գնդիկ է ձևավորվում, ուրեմն՝ պատրաստ է):
Քանի դեռ օշարակը եփվում է, դեղնուցներն ու ձվերը միջին արագությամբ հարում ենք այնքան, մինչև ստացվի բաց գույնի զանգված: Եփված օշարակը բարակ շիթով լցնում ենք հարած ձվերի մեջ՝ վերջիններս անընդհատ խառնելով: Հարում ենք այնքան, մինչև հովանա և ստացվի բաց գույնի, խիտ զանգված:
- Կարագը հարում ենք մինչև կրեմանման զանգվածի վերածվելը, խառնում դեղնուցային զանգվածին, հարում այնքան, մինչև ստացվի հարթ զանված:
- Ջուրը տաքացնում ենք, սուրճը լուծում մեջն ու զանգվածը լցնում դեղնուցային-կարագային խառնուրդի մեջ: Հարում ենք բարձր արագությամբ, մինչև ստացվի համասեռ խառնուրդ: Կրեմը տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Սոուսամանի մեջ կաթը, վանիլիննու շաքարավազը եռացնում ենք: Թասիկի մեջ ձեռքի հարիչով հարում ենք եգիպտացորենի օսլան ու դեղնուցները: Անընդհատ հարելով ավելացնում ենք տաք կաթի 1/3-ը: Հետո խառնուրդը լցնում ենք եռացրած կաթի մեջ ու անընդհատ խառնելով եռացնում: Կրակից վերցնում ենք: Պետք է ստացվի խիտ ու համասեռ զանգված: Հովացնում ենք:
- Երբ որ զանգվածը հովանում է մինչև 60 աստիճան, ավելացնում ենք կտրատած կարագը: Հարում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: Թաղանթով կիպ ծածկում ենք և տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք սրճային օշարակը: 300 գրամ ջուրը եռացնում ենք, ավելացնում աղացած սուրճը և քամում: 75 գր ջուրը շաքարավազի հետ եռացնում ենք ու ավելացնում սուրճին:
Պատրաստում ենք սրճային մածուկը: Վերցնում ենք սառած սրճային օշարակն ու աղացած սուրճը, 1:3 հարաբերակցությամբ և լավ խառնում: Մածուկը պատրաստ է: Պատրաստում ենք Մոկկա կրեմը: Սերուցքը լավ հարում ենք, որ ստացվի գրեթե կայուն զանգված:
- Կարագը միջին արագությամբ 4-5 րոպե հարում ենք, ավելացնում եփած կրեմը, հետո ավելացնում լուծված սրճային մածուկը ու զգուշորեն խառնում հարած սերուցքը:
- Հավաքում ենք տորթը:
Ժենուազը երեք շերտի ենք բաժանում:
- Տորթի ձևամանի մեջ դնում ենք առաջին շերտը և առատ ներծծում սրճային օշարակով: Վրայից քսում ենք Մոկկա կրեմի կեսը: Ամուր ծածկում ենք երկրորդ շերտով: Նորից տոգորում ենք օշարակով: Վրայից քսում ենք Մոկկա կրեմի երկրորդ կեսը: Ծածկում ենք երրորդ շերտով ու ափով թեթևակի սեղմում: Տոգորում ենք օշարակով, 3 ժամ պահում սառնարանում:
Ժամանակը լրանալուց հետո սառնարանից հանում ենք, կողքերն ու վրան քսում սճային կրեմը: Զարդարում ենք նուշով:
- Տեղափոխում ենք սառնարան, իսկ այնտեղից հանում մատուցելուց մեկ ժամ առաջ:
Եթե ուզում եք բարձրացնել Ձեր ու մտերիմների տրամադրությունը, անպայման պատրաստեք Մոկկա սրճային տորթ: Հաճելի ժամանցն ու բարձր տրամադրությունը երաշխավորվում է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: