- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 45 minutes
Կարամելային աղանդեր
Իսպանական այս աղանդերը ստեղծվել է դեռևս 12-րդ դարում և հատկապես տարածված է Մոնտիլյեում ու Խերեսում: Գինեգործական այդ վայրերում գինին բացացնելու և մակարդելու համար ձվի սպիտակուց են օգտագործում: Այսպիսով առաջանում է դեղուցի ավելցուկ, որն էլ իր կիրառությունն է գտնում խոհարարության մեջ, մասնավորապես այս աղանդերի պատրաստման մեջ:
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջրով ու շաքարավազով օշարակ ենք եփում: Շաքարավազը լցնում ենք ջրի մեջ, տաքացնում մինչև շաքարավազի լրիվ լուծվելն ու ջրի ոսկեգույն դառնալը: Թողնում ենք լավ հովանա:
- Կարամելի համար 100 մլ ջրին ավելացնում ենք 5 ճ/գդ շաքարավազ, սպասում մինչև շաքարավազը կարամելանա, հետո լավ խառնում ենք: Ձևամաններին բուսայուղ ենք քսում և լցնում տաք կարամելն ու թողնում հովանա:
- Երբ շաքարի օշարակը հովանում է, շարունակում ենք աղանդերի պատրաստումը: Կաթսայի մեջ հարում ենք 2 ձուն, ավելացնում 5 դեղնուցը: Ձեռքի հարիչով լավ հարում ենք:
- Սառած օշարակը բարակ շիթով լցնում ենք հարած ձվերի մեջ՝ վերջիններս անընդհատ խառնելով, մինչև ստացվի համասեռ զանգված:
- Ստացվում է ահա այսպիսի զանգված:
- Զանգվածը մաղով անցկացնում ենք, որպեսզի մեջը գնդիկներ կամ փշրանքներ չմնան:
- Զանգվածը լցնում ենք կարամելի վրա: Ձևամանները դնում ենք մեծ ձևամանի կամ խորը տապակի մեջ, ջուր լցնում այնքան, որ հասնի ձևամանների կեսին: Դնում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 45 րոպե: Պետք է ուշադիր լինել,որ մեծ ձևամանի միջի ջուրը չեռա:
- Աղանդերի պատրաստ լինելը ստուգում ենք դանակի օգնությամբ. եթե դանակը միջից չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է: Թողնում ենք աղանդերը հովանա, հետո եզրերից մի թեթև առանձնացնում ենք ու շրջում:
- Ահա և վերջ:
Կարամելային աղանդերը ցանկալի է մատուցել հատկապես պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: