- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40-50 minutes
- Cook Time: 1ժ 15 րոպե
Մարմարյա չիզքեյք
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 1 կգ
- շաքարավազ - 375 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 35 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 170 գր
- լոռամրգի(клюква) - 250 մլ (խյուս)
- Զարդարելու համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - ըստ ճաշակի
- լոռամրգի(клюква) - ըստ ճաշակի
- Լոռամրգու խյուսի համար՝
- լոռամրգի(клюква) - 450 գր
- ջուր - 120 մլ
- շաքարավազ - 55 գր
- Բիսկվիթի համար`
- ալյուր - 40 գր
- փխրեցուցիչ - 3/4 թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 65 գր
- վանիլին - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 2 կաթիլ
- կարագ - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Բիսկվիթը պատրաստելուց առաջ ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք: Տապակի հատակն ու կողքերը ձիթայուղում ենք, նրբաթիթեղով դրսից ամուր փաթաթում այնպես, որ ոչ մի ճեղք անգամ չմնա: Փոքրիկ կաթսայի մեջ մաղում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը: Դեղնուցները 3 րոպե բարձր արագությամբ հարում ենք: Հարելը չդադարեցնելով՝ ավելացնում ենք 2 ճ/գդ շաքարավազ ու հարում մոտ 5 րոպե, մինչև զանգվածը դառնա բաց գույնի և խտանա: Ավելացնում ենք վանիլինն ու կիտրոնի հյութը և կրկին հարում:
Ալյուրը մաղում ենք դեղնուցային խառնուրդի մեջ ու խնամքով խառնում: Այս ամենին ավելացնում ենք կարագը:
- Սպիտակուցները սկսում ենք թույլ հարել՝ արագությունն աստիճանաբար ավելացնելով ու հասցնելով առավելագույնի: Աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազն ու հարում 3-4 րոպե, մինչև ստացվի կայուն փրփուր: Սպիտակուցների 1/3-ը ավելացնում ենք խմորին ու զգուշորեն խառնում: Հետո ավելացնում ենք մնացած սպիտակուցներն ու էլի խնամքով խառնում (պետք չէ հարել):
- Խմորը խնամքով լցնում ենք թխվածքի ձևամանի մեջ, թխում մոտ 10 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Պատրաստ լինելը ստուգում ենք այսպես. մատով սեղմում ենք, և եթե խմորը վերադառնում է նախկին վիճակին, ուրեմն՝ բիսկվիթը պատրաստ է: Հովացնում ենք ձևամանի մեջ:
Պատրաստում ենք լոռամրգու խյուսը: Լոռամրգին, ջուրն ու շաքարավազը մարմանդ կրակին եփում ենք այնքան, մինչև հատապտուղը փափկի (թարմ հատապտղի դեպքում՝ 5-10 րոպե): Խյուսի ենք վերածում և մաղով անցկացնում:
Պատրաստում ենք չիզքեյքը: Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք: 250 գր պանիրը, 75 գր շաքարավազն ու եգիպտացորենի օսլան հարիչով թույլ հարում ենք մոտ 3 րոպե, մինչև ստացվի առաձգական զանգված:
- Մնացած պանիրը քիչ-քիչ ավելացնում ենք և անընդհատ հարում:
- Հարիչի արագությունը հասցնում ենք միջինի՝ շարունակելով հարել: Ավելացնում ենք մնացած շաքարավազն ու վանիլինը:
- Հատ-հատ ավելացնում ենք ձվերը՝ յուրաքանչյուրը 20-30 վայրկյան հարելով: Ավելացնում ենք սերուցքը, հարում 1-2 րոպե, մինչև համասեռ զանգված դառնալը:
- Զանգվածից մոտ 250 գրամ մի կողմ ենք դնում, մնացածին ավելացնում լոռամրգու խյուսը: Թույլ արագությամբ հարում ենք, մինչև ստացվի համասեռ գունավորում:
- Զանգվածը հավասարաչափ տարածում ենք բիսկվիթի վրա: Թեյի գդալով վրան ենք լցնում սպիտակ զանգվածից և թեթևակի սեղմում գունավոր զանգվածի մեջ: Հետո բարակ դանակով 8-աձև մի քանի շարժում ենք անում, որպեսզի մարմարյա տեսք ստացվի:
- Ձևամանը դնում ենք ջրով լցված ավելի մեծ ձևամանի մեջ (ջուրը պետք է լինի չիզքեյքով ձևամանի հատակից 2-3 սմ բարձրության վրա): Թխում ենք 1 ժամ 15 րոպե: Ջրիից հանում ենք, տեղափոխում ցանցի վրա ու թողնում 2 ժամ հովանա: Հետո ծածկում ենք սննդային թաղանթով ու առնվազն 4 ժամով դնում սառնարան:
Ձևամանի օղակը բացում ենք, չիզքեյքը տեղափոխում սկուտեղի վրա, զարդարում հարած սերուցքով ու լոռամրգու պտուղներով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Մրգային, հատապտղային կամ բանջարեղենային չիզքեյք պատրաստելու սկզբունքը նույնն է. պանրային զանգվածին ավելացնում ենք խյուսը, որի մեջ չպետք է կորիզներ կամ կեղևի կտորներ լինեն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: