- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Տնական պանիր «Ռիկոտտա»
Ռիկոտտա բաղադրիչը հաճախ է հանդիպում իտալական բաղադրատոմսերում: Հաճախ ռիկոտտա ասելով պանիր են հասկանում, բայց այս կաթնամթերքն իր կազմությամբ ավելի շատ կաթնաշոռի է նման: Առաջարկում ենք ռիկոտտայի պատրաստման մատչելի բաղադրատոմս, որի շնորհիվ ավելի հաճախ կարող եք պատրաստել իտալական խոհանոցի կերակուրներ:
Քայլերի հաջորդականություն
- Տնական ռիկոտտա պատրաստելու համար վերցնում ենք 3,2 % կաթ: Կիտրոնից 100 մլ հյութ ենք քամում և մաղով անցկացնում: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, դնում թույլ կրակին և հասցնում 90 աստիճան: Ավելացնում ենք աղն ու շաքարավազը: Ոչ մի դեպքում չի կարելի կաթը եռացնել: Կիտրոնի հյութը լցնում ենք կաթի մեջ՝ վերջինս անընդհատ խառնելով: Բառացիորեն 2 վայրկյան անց կաթը մակարդվում է, շիճուկն առանձնանում է, և հայտնվում են «փաթիլները»: Կաթսան կրակից վերցնում ենք, կափարիչով ծածկում ու թողնում լավ հովանա: Հետո ռիկոտտան լցնում ենք մաղի կամ մարլյայի վրա, թողնում ենք շիճուկը լրիվ հոսի: 2 լ կաթից ստացվում է 400 գր ռիկոտտա, իսկ շիճուկով կարելի է թխվածք թխել:
- Ահա և վերջ:
Սովորաբար թարմ ռիկոտտա օգտագործվում է աղանդերերի մեջ, իսկ հասունացած ռիկոտտան մատուցվում է որպես նախուտեստ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: