- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40-50 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ Օպերա
Բաղադրիչներ
- Կակաոյով Ջոկոնդա բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- ալյուր նուշի - 65 գր (աղածաց)
- շաքարի փոշի - 65 գր
- շաքարավազ - 25 գր
- ալյուր - 25 գր
- կակաո - 20 գր
- կարագ - 25 գր
- Սպիտակ շոկոլադով գանաշի համար՝
- սուրճ էսպրեսո - 100 մլ
- շոկոլադ սպիտակ - 140 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 220 մլ (30-35%)
- Շոկոլադային կրեմի համար՝
- շոկոլադ սև - 110 գր (70-75%)
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 20 գր
- ժելատին - 2 գր
- կաթ - 110 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 110 մլ
- Սրճային օշարակի համար՝
- սուրճ էսպրեսո - 265 մլ
- շաքարավազ - 35 գր
- Հայելային ջնարակի համար՝
- ժելատին - 12 գր
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 170 գր
- կակաո - 75 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 90 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կակաոյով Ջոկոնդա բիսկվիթը: Ջեռոցը 220 աստիճան տաքացնում ենք, 2 ձուն, շաքարի փոշին ու նուշի ալյուրը հարում ենք այնքան, մինչև վերածվի բաց գույնի թանձր զանգվածի: Սպիտակուցները հարում ենք, քիչ-քիչ ավելացնում շաքարավազը, մինչև որ վերածվի փափուկ փրփուրի:
- Կարագը հալեցնում ենք: Ալյուրն ու կակաոն մաղում ենք, հարած սպիտակուցների ¼-ը վերևից ներքև շարժումներով խնամքով խառնում ենք ձվային զանգվածին: Հետո նույնքան խնամքով խառնում ենք չոր բաղադրիչներն ու մնացած սպիտակուցը: Լցնում ենք կարագը:
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, խմորը տարածում վրան և թխում 6-8 րոպե: Բիսկվիթը շրջում ենք սեղանին և թուղթը պոկում: Թխում ենք երեք այսպիսի շերտ:
- Պատրաստում ենք սրճային օշարակը: Էսպրեսսոն եփում ենք, ավելացնում շաքարավազը:
Պատրաստում ենք սպիտակ շոկոլադով գանաշը: Էսպրեսսոն եփում ենք, շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում: Սուրճի 1/3 մասը լցնում ենք շոկոլադի վրա, խառնում ենք մինչև ձուլվելը: Լցնում ենք մյուս մեկ երրորդը, հետո մնացած սուրճը: Լցնում ենք սերուցքը, առնվազն 3 ժամով դնում սառնարանում:
- Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Դեղնուցներն ու շաքարավազը հարում ենք այնքան, մինչև ստացվի թանձր, բաց գույնի զանգված: Հարած դեղնուցները կաթի ու սերուցքի հետ լցնում ենք կաթսայի մեջ, դնում ոչ ուժեղ կրակին ու եփում՝ մինչև 82 աստիճանի հասցնելով:
- Կրեմը կրակից վերցնում ենք, լցնում մեծ կաթսայի մեջ: Ժելատինը քամում ենք ու անմիջապես գցում կրեմի մեջ: Ընկղմվող բլենդերով հարում ենք, մինչև ստացվի համասեռ խառնուրդ:
Կրեմի 1/3-ը լցնում ենք շոկոլադի վրա և խառնում: Նույն կերպ խառնում ենք ևս 1/3-ը, իսկ հետո՝ մնացած կրեմը: Ընկղմվող բլենդերով հարում ենք, մինչև ստացվի հարթ, համասեռ զանգված:
- Եթե կրեմն անմիջապես չենք օգտագործելու, ապա ծածկում ենք սննդային թաղանթով և տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք հայելային ջնարակը: Ժելատինը մի քիչ սառը ջրում թրջում ենք: Կաթսայի մեջ խառնում ենք ջուրը, շաքարավազը, կակաոն ու սերուցքը: Հասցնում ենք եռման և եռացնում մեկ րոպե: Հովացնում ենք հասցնելով մինչև 50 աստիճան: Ժելատինը քամում ենք, լցնում հովացած զանգվածի մեջ, խառնում ենք և տեղափոխում սառնարան:
Օգտագործելուց առաջ ջնարակը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա տաքացնում ենք մինչև 37 աստիճան:
Հավաքում ենք տորթը: Աշխատանքային մակերևույթին յուղաթուղթ ենք փռում, դնում այն ձևամանը, որի մեջ հավաքելու ենք տորթը: Դնում ենք մի շերտը, տոգորում օշարակով: Գանաշը հարում ենք, մինչև լավ փրփրի:
- Գանաշի կեսը լցնում ենք օշարակով տոգորված շերտի վրա, ծածկում ենք երկրորդ շերտով, վերևից ափով թեթևակի սեղմում ենք և տոգորում օշարակով:
- Վրայից լցնում ենք գանաշի երկրորդ կեսը և ծածկում երրորդ շերտով: Տոգորում ենք օշարակով, վրան լցնում շոկոլադե կրեմը: Թիակով հարթեցնում ենք և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Սառած տորթը պատում ենք ջնարակով և 2-3 ժամ պահում սառնարանում:
- Ահա և վերջ:
Հավանաբար նկատեցիք, որ տորթ Օպերա պատրաստելու այս բաղադրատոմսը նման չէ մյուսներին. այս տորթը շատ ավելի նուրբ է ու եթերային: Անուշ լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shaaat lav baghadratoms er.Shat shnorhakaluytun dzez.Cheiq asi ashxatanqayin makerevuyti chapsere?
aysinqn inkati unei dzevamani chapser@.
Սիրելի Նաիրա, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ Կարող եք թխել 22 սմ տրամագծով ձևամանի մեջ ու կստանաք հիանալի արդյունք։ ։)
Shat shnorhakalutyun.
Barev dzez . Nereceq payrasti xmor@ bajanum enq 3 masi nor txum te tvyal baxadrichneri qanakov 3 angam biskvit enq patrastum. Naxapes shnorhakalutyun
Սիրելի Գոհար, նշված բաղադրիչները նախատեսված են ընդամենը մեկ շերտի համար։ Նույն ձևով պատրաստում ենք երեք առանձին շերտեր։ ։)