- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ “Շոկոլադ և ելակ”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շոկոլադ սև - 150գր
- ալյուր - 80գր
- շաքարավազ - 70գր
- կարագ - 50գր
- ձու - 3 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 20գր
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 200գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- ժելատին - 5գր
- վանիլին - 1/2թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնել շոկոլադի հետ: Ձվի դեղնուցները լավ հարել շաքարավազի կեսի հետ, ապա մաս առ մաս ավելացնել ալյուրն ու օսլան: Այնուհետև ավելացնել շոկոլադի հետ հալեցրած կարագը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջացումը:
Լավ հարել ձվի սպիտակուցը 1 պտղունց աղի և շաքարավազի երկրորդ կեսի հետ մինչև պինդ փրփուրի առաջացումը: Լցնել առաջացած շոկոլադե զանգվածի մեջ և զգուշությամբ խառնել:
Ձևամանը (20սմ տրամագծով) պատել քիչ բուսայուղով, լցնել խմորը և թխել ջեռոցում 30-35րոպե 180աստիճանում:
- Սերուցքը հարել մինչև լավ փրփրելը:
Ժելատինը բացել 30մլ ջրում և թողնել այդպես 20րոպե:
Խտացրած կաթը եփել մինչև այն դառնա մուգ և պինդ: Ցանկալի է դա անել նախապես, քանի որ խտացրած կաթը այդ վիճակին հասցնելու համար անհրաժեշտ է այն եփել 3-4ժամ:
Արդեն եփված խտացրած կաթը լցնել ամանի մեջ, ավելացնել վանիլինը և սկսել հարել՝ մաս առ մաս ավելացնելով հարված սերուցքը:
Առանձին հարել ձվի սպիտակուցը, ավելացնել ջեռոցում նախապես թեթևակի տաքացրած ժելատինը, ապա զգուշությամբ խառնել: Լցնել խտացրած կաթով զանգվածի մեջ և հարել մինչև զանգվածի միատարր դառնալը:
- Շոկոլադե բիսկվիթի վրա տարածել կրեմը, ապա տեղախոխել սառնարան 2ժամով: Երբ կրեմը սառչի, կարելի է տորթը հանել ձևամանից և անցնել դրա զարդարմանը:
Տորթի շոկոլադե և սպիտակ շերտերի միացման հատվածը գեղեցիկ դարձնելու համար կարելի է պերգամենտային թղթի վրա տարածել մի քիչ հալեցրած շոկոլադ, ապա այդ թուղթը կպցնել 2 շերտի միացման հատվածում: Այնուհետև տեղափոխել տորթը սառնարան 5րոպեով, որպեսզի շոկոլադը սառչի և վրայի թուղթը հեշտությամբ պոկվի:
Տորթի վրայի հատվածը կարելի է զարդարել ելակներով և այլ հատապտուղներով, որոնք տորթի վրա կարելի է ամրացնել հալեցրած շոկոլադով:
- Տեղափոխում ենք տորթը սառնառան 30 րոպեով, որից հետո անցնում համտեսելուն:
Շոկոլադ և ելակ զույգը դասական համադրություն է, այնքան ճանաչելի, որքան ելակի և շամպայն գինու համադրությունը: Պատրաստեք այս տորթը, եթե ձեր հյուրերը գուրման են և գնահատում են համային նուրբ անցումները:
Ի դեպ՝ տորթը կարելի է պատրաստել նաև սպիտակ շոկոլադով: Նույնպես հիանալի համ է ստացվում: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: