- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Աղանդեր եփովի կրեմով և հատապտուղներով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 115 գր
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 1 պտղունց
- ջուր - 2 ճ/գդ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- կաթ - 750 մլ
- վանիլին - 1 ճ/գդ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 200 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 75 գր
- ազնվամորի - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, աղը, շաքարավազն ու խորանարդիկներով կտրատած սառը կարագը: Մանրացնում ենք այնքան, որ ստացվի յուղալի փշրանք:
- Ավելացնում ենք ջուրն ու խմորը հնարավորինս արագ խառնում: Շատ երկար պետք չէ խառնել, որպեսզի կարագը չհալչի, ու խմորի որակը չփոխվի: Խմորը գնդում ենք, փաթաթում սննդային թաղանթի մեջ ու 30-40 րոպեով դնում սառնարան:
Քանի դեռ խմորը սառում է, պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցներն ու շաքարավազը հարում ենք մինչև սպիտակելը:
- Ավելացնում ենք օսլան ու նորից հարում: Կաթն ու սերուցքը խառնում ենք, լցնում պոչով թասի մեջ: Դնում ենք կրակին ու տաքացնում մինչև եռալը: Ձվային խառնուրդը հարում ենք, հարելը չդադարեցնելով՝ բարակ շիթով մեջն ենք լցնում տաք կաթը: Ստացված զանգվածը տեղափոխում ենք մաքուր կաթսայի մեջ:
- Դնում ենք թույլ կրակին, ավելացնում վանիլինն ու անընդհատ խառնելով եփում մինչև խառնուրդի խտանալը:
- Կրակից վերցնում ենք, լցնում թասի մեջ, ծածկում պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի կրեմի երեսին թաղանթ չգոյանա:
- Խմորը սառնարանից հանում ենք և 2-3 մմ հաստությամբ գրտնակում, ինչից հետո խնամքով փաթաթում ենք գրտնակին, որպեսզի տեսքի բերենք:
- Խմորը դնում ենք ձևամանի մեջ, կողքերը բարձրացնում ու կպցնում ձևամանի պատերին (ցանկալի է վերցնել կոճկվող ձևաման):
- Խմորը պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ենք, վրան նրբաթիթեղ դնում, իսկ մեջը` ծանրություն (լոբին, բրինձը, ոլոռը և այլն): 12-15 րոպե թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Ջեռոցից հանում ենք և բեռը վերցնում, խմորի վրա լցնում ենք կրեմը և հարթեցնում:
- Վրան շարում ենք հատապտուղները՝ թեթևակի սեղմելով կրեմի մեջ:
- Ձևամանը դնում ենք ջեռոցը՝ առանց ջերմաստիճանը փոխելու: Թխում ենք մոտ մեկ ժամ: Թխվելուց հետո լավ հովացնում ենք, կտրատում ու մատուցում: Նախքան մատուցելը լավ կլինի 3-4 ժամ թողնել ջեռոցում:
Վերջում հիշեցնենք, որ եփովի կրեմ պատրաստելու համար պետք է վերցնել յուղալի կաթ ու սերուցք: Այդ դեպքում կրեմը շատ ավելի համեղ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: