- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Խորոված ոչխարի մսով և տաքդեղով
Բաղադրիչներ
- միս ոչխարի - 800 գր
- տաքդեղ դեղին - 3 հատ (կանաչ և կարմիր)
- անանուխ - 1 բաժակ
- սոխ - 2 գլուխ
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- չաման - ըստ ճաշակի (աղացած)
Քայլերի հաջորդականություն
- Միսը կտրում ենք ոչ շատ մեծ կտորներով, հեռացնում ենք ճարպային շերտերը: Հետո մսի բոլոր կտորները երկու մասի ենք բաժանում:
Մի մասը խառնում ենք կտրատած անանուխի ու ձիթայուղի հետ:
- Երկրորդ մասը խառնում ենք աղացած չամանի ու ձիթայուղի հետ և թողնում 2 ժամ:
- Հետո տաքդեղն ու սոխը կտրատում ենք միջին չափսի կտորների: Հենց որ մսերի մարինացման ժամանակը լրանում է, բանջարեղենի հետ շարում ենք շամփուրների վրա այնպես, ինչպես ցույց է տրված լուսանկարում:
- Խորովում ենք բարբեքյուի կամ մանղալի վրա:
- Շատ համով ու ախորժելի խորոված է ստացվում:
Այս խորովածը հիանալի այլընտրանք է նրանց համար, ովքեր ուզում են խորոված ոչխար ուտել, բայց չեն կարող, քանի որ թոնիր չունեն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: