- Yield: 20-30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածքաբլիթով և կաթնաշոռով տորթ «Վրան»
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 15 հատ («Հոբելյանական» կամ նմանատիպ)
- կաթ - 150 մլ
- կաթնաշոռ - 350 գր (9-12% յուղայնությամբ)
- կարագ - 170 գր
- շաքարի փոշի - 100 գր
- դեղձ - 1 բանկա
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120 մլ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ և թխվածքաբլիթները կես րոպեով ընկղմում մեջը:
- Հանում ենք, դնում ափսեի մեջ, այնուհետև դեղձերն օշարակից հանում ենք, դնում թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ հյութը դուրս գա:
- Կաթնաշոռը կարագի ու շաքարի փոշու հետ հարում ենք:
- Թխվածքաբլիթը մեկ շերտով երեք շարք շարում ենք նրբաթիթեղի վրա: Քսում ենք կաթնաշոռային կրեմի ¾ մասը:
- Հավասարեցնում ենք:
- Կենտրոնում շարում ենք դեղձի կտորները:
- Դեղձերի վրայով քսում ենք մնացած կրեմը: Նրբաթիթեղի կողքերը բարձրացնում ենք, ստանում վրանի նման եռանկյունի: Նրբաթիթեղով փաթաթում ենք, 3-4 ժամ կամ ամբողջ գիշեր թողնում սառնարանում:
Պատրաստում ենք գանաշը: Շոկոլադը մանր կտրատում ենք, լցնում կաթսայի մեջ: Սերուցքը հասցնում ենք եռման և լցնում շոկոլադով կաթսայի մեջ: Թողնում ենք մեկ րոպե:
- Խառնում ենք:
- Արդյունքում ստանում ենք համասեռ զանգված:
- Սառնարանից հանում ենք «վրանը» և պոկում նրբաթիթեղը : Տորթը կողքի ենք շրջում, գանաշը քսում հիմքին: Նորից շրջում ենք՝ այնպես, որ գանաշը հայտնվի ներքևում:
- Մնացած գանաշը լցնում ենք տորթի կողքերին և հարթեցնում:
- Գանաշի մնացորդը կարելի է լցնել խոհարարական պարկի մեջ ու նորից լցնել տորթի վրա՝ մակերևույթը դարձնելով ռելիեֆային: Տորթը 20-30 րոպեով տեղափոխում ենք սառնարան, որպեսզի գանաշը սառչի ու պնդանա: Հետո կտրատում ենք, մատուցում:
Կաթնաշոռով այս տորթը շատ համեղ ու քաղցր է և այն կարելի է վայելել առավոտյան սուրճի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: