- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Նրբաբլիթով տորթ հատապտղային սոուսով
Բաղադրիչներ
- Նրբաբլիթների համար՝
- ձու - 8 հատ
- կաթ - 320 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 190 գր
- աղ - մի պտղունց
- շաքարի փոշի - 35 գր
- Մասկարպոնեով ու սպիտակ շոկոլադով կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- սուրճ էսպրեսո - 1 թ/գդ
- լիկյոր - 2 ճ/գդ (սրճային)
- Եփովի կրեմի համար՝
- ալյուր - 120 գր
- կաթ - 100 մլ
- ջուր - 100 մլ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 80 գր
- ձու - 4 հատ
- Հատապտղային սոուսի համար՝
- ազնվամորի - 350 գր (կամ այլ հատապտուղներ սառեցրած կամ թարմ)
- շաքարավազ - 50 - 100 գր
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- Զարդարելու համար՝
- նուշի փաթիլներ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաբլիթները: Բոլոր բաղադրիչները ձեռքի հարիչով հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ խառնուրդ: Խմորի խտությունը պետք է հիշեցնի յուղալի սերուցք: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ կաթ ավելացնել: Թխում ենք տաքացրած, ձիթայուղած տապակի մեջ, իսկ պատրաստ լինելը որոշում մակերևույթի տեսքից. թխված լինելու դեպքում մակերևույթն այլևս ջրիկ չի լինում: Անմիջապես շրջում ենք ափսեի վրա: Ստացվում է 17-22 նրբաբլիթ՝ կախված թավայի մեծությունից: Նրբաբլիթները հովացնում ենք:
Պատրաստում ենք եփովի կրեմը: Շատ կարևոր է բաղադրիչների չափաքանակը խստագույնս պահպանելը, որի համար արժե օգտվել էլեկտրոնային կշեռքից: Կարագը կաթի մեջ հալեցնում ենք, խառնուրդը հասցնում եռման: Այդ ընթացքում ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան: Կաթը խառնում ենք ջրի հետ և եռացնում: Եռացող խառնուրդին ավելացնում ենք ալյուրը և աղը, կրակից վերցնում ենք ու թիակով արագ խառնում, որպեսզի խառնուրդը վերածվի համասեռ գնդի: Հետո հատ-հատ ավելացնում ենք ձվերն ու տրորելով լավ խառնում, մինչև որ խմորը դառնա համասեռ ու փայլուն: - Պատրաստում ենք մասկարպոնեով ու սպիտակ շոկոլադով կրեմը: Սպիտակ շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, լցնում եփած կրեմի մեջ և խառնում:
- Մասկարպոնեն ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք, սերուցքը հարում ենք այնքան, մինչև լավ փրփրի:
- Մասկարպոնեն բաժին-բաժին լցնում ենք սերուցքի մեջ, խնամքով խառնում, մինչև դառնա համասեռ:
- Շոկոլադով եփած կրեմի մեջ լցնում ենք էսպրեսո ու լիկյոր, հետո խնամքով ավելացնում ենք սերուցքային զանգվածը և խառնում մինչև համասեռ դառնալը: Զանգվածը 4-5 ժամով դնում ենք սառնարան:
- Պատրաստում ենք հատապտղային սոուսը: Հատապտուղներն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, մարմանդ կրակին եփում այնքան, մինչև հատիկները փափկեն (մոտ 5 րոպե թարմ պտուղների համար, 10 րոպե՝ սառեցրածի):
Հատապտուղների մի մասը՝ մոտ 100 գր, առանձնացնում ենք, մնացածը տրորում ու անցկացնում մաղով: Նորից դնում ենք կրակին, հասցնում եռման, ավելացնում օսլան: Մարմանդ կրակին եփում ենք 4-5 րոպե, մինչև խտանա: Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճան, թաղանթով ծածկում ու դնում սառնարան:
Հավաքում ենք տորթը: Համապատասխան չափսի ափսեի մեջ դնում ենք նրբաբլիթը, վրան 1,5 - 2 ճ/գդ կրեմ քսում և ծածկում երկրորդով: Այսպես անում ենք մինչև վերջ: Վերջին նրբաբլիթին կրեմ չենք քսում: Տորթն ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Լավ սառած տորթի վրա լցնում ենք հատապտղային սոուսը՝ տորթի կենտրոնը զարդարելով պահած հատապտղի հատիկներով և վրան նուշի փաթիլներ ենք ցանում:
- Մեկ ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որից հետո կարելի է վայելել:
- Ահա և վերջ:
Համաձայնե՛ք, որ նրբաբլիթով տորթ պատրաստելու գաղափարը շատ հետաքրքիր էր: Պատրաստեք ու վայելեք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: