- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Հավի թևիկներ «Բարբեքյու» սոուսի մեջ
Բաղադրիչներ
- հավի թևիկ - 12 հատ
- պղպեղ սև - 1,2 թ/գդ
- սխտոր - 1/3 թ/գդ (փոշի)
- աղ - ըստ ճաշակի
- ալյուր - 3 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- Սոուսի համար՝
- կետչուպ - 200 գր
- եղեգնաշաքար - 100 գր
- սոուս վուսթերյան - 1 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- գինու քացախ - 1 ճ/գդ
- աղ - 1/4 թ.գդ
- պղպեղ սև - 1/2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չնայած բարբեքյու սոուսին՝ այս ուտեստը գրիլի հետ կապ չունի, քանի որ համեղ թևիկները խորովում են ջեռոցում:
Թևիկների առաջին մատնահատվածները կտրում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում աղը, պղպեղն ու սխտորի փոշին, նաև 1 ճ/գդ բուսայուղ: Խառնում ենք, ավելացնում ենք ալյուրն ու մեկ անգամ ևս խառնում: Ցանկալի է, որ ալյուրը հավասարաչափ ծածկի թևիկները:
- Թևիկները շարում ենք տապակի մեջ ու դնում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 25 րոպե:
Քանի դեռ թևիկները ջեռոցում են, խառնում ենք սոուսի բոլոր բաղադրիչները:
- 25 րոպեն լրանալուն պես թևիկները ջեռոցից հանում ենք, դնում սոուսով կաթսայի մեջ և խառնում:
- Նորից շարում ենք տապակի մեջ և եփում ևս 20 րոպե: Մատուցում ենք:
Բարբեքյու սոուսով հավի թևիկները կարելի է մատուցել թարմ բանջարեղենով, բրնձով կամ խորոված կարտոֆիլով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: