- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Ուտեստ լափշայով և աղացած մսով
Բաղադրիչներ
- միս խոզի - 600 գր (աղացած)
- դդմիկ ցուկինի տեսակի - 1 հատ
- տաքդեղ - 1 հատ
- կոճապղպեղ (имбирь) - 1 ճ/գդ
- սխտոր - 2-3 պճեղ
- տաքդեղ չիլի - 1 հատ
- լափշա - 150 գր (չինական)
- սոխ կանաչ - ըստ ճաշակի
- քունջութ - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- քացախ խնձորի - 3 ճ/գդ
- սոյայի-սոուս - 5 ճ/գդ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Լափշան խաշում ենք այնպես, ինչպես ցուցված է փաթեթավորման վրա: Ջուրը թափում ենք, լափշան լվանում ու թողնում քամվի: Կաթսայի մեջ խառնում ենք սոուսի բաղադրիչները: Ցուկինին ու տաքդեղը խորանարդաձև կտրատում ենք, իսկ սոխը, սխտորը, կոճապղպեղն ու չիլի տաքդեղը մանրացնում:
Խորը կաթսայի մեջ ուժեղ կրակի վրա տաքացնում ենք 2 ճ/գդ բուսայուղ: Մի քանի անգամով տապակում ենք աղացած միսը և լցնում կաթսայի մեջ:
- Անհրաժեշտության դեպքում ձիթայուղ ենք ավելացնում, բայց կրակը չենք թուլացնում: Թավայի մեջ լցնում ենք ցուկինին ու քաղցր տաքդեղը և խառնելով տապակում 3-4 րոպե:
- Ավելացնում ենք սոխը, սխտորը, կոճապղպեղն ու կծու տաքդեղը:
- Խառնելով տապակում ենք ևս մի քանի րոպե: Մսի խճողակը նորից լցնում ենք թավայի մեջ, ավելացնում սոուսն ու խառնելով եփում ենք կես րոպե, մինչև սոուսը թեթևակի խտանա:
- Ավելացնում ենք լափշան ու խառնում ենք: Մատուցում ենք՝ վրան կանաչ սոխ ու նախապես բոված քունջութ ցանելով:
Ի դեպ, աղացած մսով այս ուտեստը կարելի է պատրաստել նաև իտալական սպագետտիով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: