- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 30-35 minutes
Լվովյան շոռակարկանդակ
Բաղադրիչներ
- Շոռակարկանդակի համար`
- կաթնաշոռ - 700 գր
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 180-200 գր
- կարագ - 120 գր
- կիտրոն - 1 (կեղև)
- թթվասեր - 40 մլ (20%)
- չամիչ - 70 գր
- սպիտակաձավար - 20 գր
- օսլա (крахмал) - 20 գր
- վանիլին - 1 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100գր
- կարագ - 60 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 20 մլ
Քայլերի հաջորդականություն
- Լվովյան այս շոռակարկանդակի խմորը պատրաստում ենք չիզքեյքի նման, բայց թխում ենք ոչ թե գոլորշու վրա, այլ բազմաեփում:
Պատրաստում ենք խմորը: Կաթնաշոռը մաղով անցկացնում ենք, որպեսզի զանգվածի մեջ գնդիկներ չլինեն:
- Տրորած կաթնաշոռի 1/3-ը, կիտրոնի կեղևի քերուկը, շաքարավազի 1/3-ը, սպիտակաձավարն ու օսլան հարիչի թույլ արագությամբ հարում ենք: Աստիճանաբար լցնում ենք կաթնաշոռն ու մնացած շաքարավազը: Խառնում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:
- Մաս-մաս ավելացնում ենք կարագը և խառնում: Լցնում ենք վանիլինը, հետո ձվերը՝ հատ-հատ: Ամեն մի ձուն գցելուց հետո խմորը թույլ արագությամբ հարում ենք մինչև համասեռ դառնալը: Ավելացնում ենք թթվասերը, վերջում՝ չամիչը և լավ խառնում ենք:
- Միացնում ենք բազմաեփի «Թխվածք» ռեժիմը: Զանգվածը լցնում ենք բազմաեփի ամանի մեջ և եփում 50-60 րոպե: Ջեռոցում թխելու դեպքում պետք է այն տաքացնել 160 աստիճան, թխել 40-50 րոպե՝ մեջտեղի դիրքում:
Թխվելուց հետո 2-3 ժամ հովացնում ենք խոհանոցային սեղանի վրա, հետո առնվազն 2-3 ժամով դնում սառնարան: Դրանից հետո արդեն կարելի է շոռակարկանդակը ջնարակապատել: - Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը մինչև եռման աստիճան տաքացնում ենք, շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում, լցնում սերուցքի մեջ և խառնում մինչև համասեռ դառնալը: Ավելացնում ենք տաք կարագը և խառնում: Ջերմաստիճանը պետք է լինի 30 - 35 աստիճան:
- Սառնարանից հանում ենք սառեցրած շոռակարկանդակը, ջնարակով ծածկում ու առնվազն 4 ժամով դնում ենք սառնարան:
- Բարի ախորժակ:
Նուրբ, խիտ, անուշաբույր ու անուշահամ շոռակարկանդակ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: