- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50-60 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե տորթ «Carrément Chocolate»
Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար`
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 30 գր
- ձու - 3 հատ
- Շոկոլադային կրեմի համար՝
- ժելատին - 3 գր
- շոկոլադ սև - 73 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 50 գր
- կաթ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- Սաբայոն շոկոլադային մուսսի համար՝
- շաքարավազ - 61 գր
- ջուր - 13 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- շոկոլադ սև - 107 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- Շոկոլադային սոուսի համար՝
- շոկոլադ սև - 50 գր
- ջուր - 95 գր
- շաքարավազ - 35 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 գր
- Շոկոլադային ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 գր
- կարագ - 20 գր
- Շոկոլադային դեկորի համար՝
- շոկոլադ սև - 100 գր (72%)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք, տորթի ձևամանը ձիթայուղում ու մեջն ալյուր ցանում: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, դնում եռացող ջրով կաթսայի վրա՝ այնպես, որ կաթսայի հատակը ջրին չկպնի :
Շոկոլադը հալվելուց հետո գոլորշու վրայից վերցնում ենք, ավելացնում կարագը, շաքարավազը ձվերն ու մաղած ալյուրը: Խառնում ենք, լցնում ձևամանի մեջ՝ տակը նախապես յուղաթուղթ փռելով: Թխում ենք 20 րոպե: Թխված բիսկվիթը կարող է մի քիչ հում թվալ: Ձևամանից հանում ենք, հովացնում ցանցի վրա: Ձևամանը լվանում ենք, չորացնում, մեջը թաղանթ փռում և հովացած բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Նախապես ասենք, որ ժելատինի բացակայության դեպքում կրեմը կարելի է առանց նրա պատրաստել: Իսկ եթե ժելատին կա, այն սառը ջրում թրջում ենք: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում թասի մեջ, որում հետո կրեմն ենք պատրաստելու: Կաթն ու սերուցքը հասցնում ենք եռման, բայց չենք եռացնում: Դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք, աստիճանաբար մեջը լցնում տաք սերուցքի ու կաթի խառնուրդը:
Դեղնուցի ու կաթի խառնուրդը դնում ենք կրակին ու խառնելով հասցնում 85 աստիճանի: Այդ ընթացքում խառնուրդը խտանում է: Խառնուրդի մեկ երրորդը լցնում ենք շոկոլադով կաթսայի մեջ և լավ խառնում: Երկու կեսով լցնում ենք մնացածը՝ ամեն անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Ավելացնում ենք քամած ժելատինը և խառնում ենք: Ավելի հարթ կրեմ ստանալու համար կարելի է հարել ընկղմվող բլենդերով: Կրեմը լցնում ենք հովացած բիսկվիթի վրա, 1 ժամով դնում սառնարան, հետո 1 ժամով սառցախցիկ:
- Սառցախցիկից կրեմը հանելուց մի քիչ շուտ պատրաստում ենք մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փրփրելը: Ջրով ու շաքարավազով օշարակ ենք եփում, հասցնում 118 աստիճանի: Այդ ջերմաստիճանին հասնելուց մի քիչ շուտ սկսում ենք հարել դեղնուցներն ու ձվերը: Առանց հարիչն անջատելու՝ մեջն ենք լցնում օշարակն ու շարունակում մեծ արագությամբ հարել 3 րոպե: Հետո միջին արագությամբ հարում ենք մինչև հովանալը: Պետք է ստացվի փքուն սպիտակ զանգված:
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, հասցնում 45 աստիճանի: Մեջը լցնում ենք հարած սերուցքի մեկ քառորդ մասը և խառնում: Հետո ավելացնում ենք մնացած սերուցքն ու սաբայոնը (օշարակի հետ հարած դեղնուցները):
- Մուսսը լցնում ենք սառցախցիկից հանած կրեմի վրա, նորից 1 ժամով դնում սառցախցիկի մեջ:
Պատրաստում ենք շոկոլադե դեկորը: Շոկոլադի ¾-ը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում մնացած շոկոլադն ու խառնում, մինչև լուծվի: Հենց որ շոկոլադը սկսում է խտանալ (27-28 աստիճանում), նորից դնում ենք գոլորշու վրա ու տաքացնում մինչև 31-32 աստիճան, կարևորը՝ շատ չտաքանա: Լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի կամ սիլիկոնե գորգի վրա և թիակով հարթեցնում: Հենց որ շոկոլադը սկսում է հավաքվել, կտրում ենք տորթի չափսի մեծ քառակուսի կամ էլ հավասարաչափ 9 քառակուսիներ, որպեսզի հետո տորթը կտրելը հեշտ լինի: Դնում ենք սառնարան:
- Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, շոկոլադը շատ արագ կսառի, կտրած քառակուսիները հեշտությամբ կառանձնանան միմյանցից, կունենան հարթ եզր և հաճելի փայլ: Իսկ եթե շոկոլադը շատ եք տաքացրել, սառելու համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ պոկելիս եզրը հարթ չի լինի:
- Պատրաստում ենք շոկոլադային սոուսը: Շոկոլադը մանր կոտրատում ենք, լցնում ենք կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա ջուրը, շաքարավազը, սերուցքն ու շոկոլադը հասցնում ենք եռման: Անընդհատ խառնում ենք, մինչև սոուսը դառնա համասեռ ու բավական խիտ և ծածկի թիակը:
- Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Շոկոլադը կոտրատում ենք ու լցնում այն կաթսայի մեջ, որի մեջ պատրաստվելու է ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման, աստիճանաբար լցնում շոկոլադի մեջ՝ կենտրոնից դեպի եզրեր խառնելով: Թողնում ենք հովանա մինչև 60 աստիճան: Ավելացնում ենք կարագը, հետո շոկոլադային սոուսը և խառնում ենք:
Տորթը սառցախցիկից հանում ենք և թաղանթը պոկում: Ջնարակը լցնում ենք վրան, շարում շոկոլադե դեկորը: Ջնարակը լցնում ենք նախ՝ եզրերին, հետո՝ կենտրոնում և թիակով հարթեցնում ենք: Պետք է այդ ամենն անել շատ արագ ու կոկիկ, ինչպես և ցանկացած ջնարակի դեպքում:
- Ահա և վերջ:
Ահա և վերջ, հիանալի համեղ ու գեղեցիկ շոկոլադե տորթ ստացվեց: Չշտապե՛ք մենակ ուտել, անպայման հյուրասիրեք և պարծեցեք Ձեր տաղանդով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ISK INCHPES HASKANANQ VOR MER UZAC JERMASTICHANN E??NAXAPES SHNORHAKALUTYUN PATASXANELU HAMAR
Բարև Ձեզ Լիլիթ ջան, ջերմաստիճանը կարող եք ստուգել խոհարարական ջերմաչափի օգնությամբ: