- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
“Toffifee” կոնֆետներ
Բաղադրիչներ
- իրիս - 240գր (կաթնային)
- շոկոլադ սև - 70գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 9ճ/գդ
- կարագ - 1,5ճ/գդ
- պնդուկ - 30-37 հատ (կամ չամիչ)
Քայլերի հաջորդականություն
- Կտրատեք իրիսը:
- Ապա հալեցրեք գոլորշու վրա՝ ավելացնելով 5ճ/գդ սերուցքը: Հանեք կրակի վրայից, ավելացրեք կարագը և խառնեք մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Ձևամանները պատեք բուսայուղով (ցանկալի է բուսայուղը լինի առանց արտահայտված համի), ապա թեյի գդալով լցրեք իրիսի զանգվածից, վրան դրեք մեկական պնդուկ կամ չամիչ: Կարող եք օգտագործել հենց կոնֆետների ձևաման կամ սիլիկոնե:
- Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա՝ մաս առ մաս ավելացնելով 4ճ/գդ սերուցքը:
Կոնֆետների վրա լցրեք մի քիչ շոկոլադե զանգվածից, ապա տեղափոխեք սառցարան 4-5ժամով:
Պատրաստի Toffifee կոնֆետները ցանկալի է պահել սառնարանում, սակայն մատուցելուց 10-15 րոպե առաջ պետք է հանել այնտեղից:
Ի դեպ, կոնֆետները հիանալի զուգակցվում են էսպրեսսո սուրճի հետ: 🙂 maltamodel
Թողնել պատասխան
Մուտք եղեք: