- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Շաուրմա
Շաուրման մեզ է հասել արևելքից, այն երբեմն տարբեր անուններով են կոչում, սակայն բաղադրությունը նույնն է. բարակ լավաշ, որի մեջ փաթաթում են տապակած միս, համեմունքներ և թարմ բանջարեղենային սալաթ:
Բաղադրիչներ
- լավաշ - 1 հատ (150գր)
- հավի բդիկ - 2 հատ
- վարունգ - 2 հատ
- լոլիկ - 2 հատ
- կաղամբ - 40 գր
- մաղադանոս - 40 գր
- Մարինադի համար՝
- բուսայուղ - 1 ճ/գդ
- զիրա - ըստ ճաշակի
- պապրիկա - ըստ ճաշակի
- քրքում - ըստ ճաշակի
- համեմի սերմ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- թթվասեր - 4 ճ/գդ
- կեֆիր - 4 ճ/գդ
- սխտոր - 2 - 4 պճեղ
- գինու քացախ - 2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի մսից ոսկրերն առանձնացնում ենք և մանր կտրատում: Եթե բդիկներ չկան, կարելի է վերցնել նաև կրծքամիս կամ այլ հատված: Պարզապես բդիկն ամենահյութալին է:
- Ավելացնում ենք բուսայուղը, լավ աղ ու պղպեղ ցանում և ավելացնում համեմունքները: Գդալով լավ խառնում ենք ու թողնում 20-40 րոպե, որ մարինացվի:
- Պատրաստում ենք սոուսը: Կաթսայի մեջ լցնում ենք թթվասերը, կեֆիրը, մանրացրած սխտորը, գինու քացախը, աղը և պղպեղը (եթե գինու քացախ չկա, կարելի է վերցնել խնձորի քացախ կամ մի քիչ կիտրոնահյութ):
- Լավ խառնում ենք: Սոուսի խտությունը կարելի է կարգավորել թթվասերի ու կեֆիրի հարաբերակցությամբ: Սոուսը պետք է բավական խիտ լինի, բայց թեթևակի ծորա:
- Կաղամբը շատ մանր կտրատում ենք, ավելացնում մի քիչ մանրացրած մաղադանոս, աղ ցանում ու ձեռքերով լավ տրորում, որպեսզի կաղամբը փափկի: Ի դեպ, կարելի է օգտագործել պեկինյան կաղամբ, որը տրորելու կարիք չկա: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կտրատած սոխ:
- Վարունգն ու լոլիկը երկար, ձողաձև բարակ կտրատում ենք:
- Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք տաքացնում, միսը դնում մեջն ու անընդհատ խառնելով տապակում 4-6 րոպե (կափարիչը չենք ծածկում, իսկ կրակը միջինից ուժգին պետք է լինի):
- Շաուրման հավաքում ենք: Լավաշը բացում ենք, առատ սոուս քսում վրան՝ եզրերից խուսափելով: Աջ եզրից մոտ 7-8 սմ դեպի ներս շարում ենք վարունգն ու լոլիկները:
- Վրայից մի քիչ կաղամբ ենք լցնում:
- Վրան դնում ենք միսը և սոուս լցնում: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել երկրորդ սոուսը՝ կետչուպ կամ լոլիկի սոուս:
- Ներքևի ու վերևի ծայրը ծալում ենք:
- Մի պտույտ փաթաթում ենք՝ միջուկը թեթևակի սեղմելով:
- Պիրկ ռուլետի նման փաթաթում ենք:
- Շաուրման լավ տաքացրած չոր թավայի մեջ ամեն կողմից 15-20 վայրկյան տապակում ենք:
- Կարելի է մատուցել:
Այսուամենայնիվ, շաուրմա պատրաստելու դասական բաղադրատոմս գոյություն չունի, և իմպրովիզներ անելու հարցում ազատ եք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
KLASNII
🙂
klassssssssssssssssssssssssssssssssssssssssssssssss
Շնորհակալություն 🙂
Shat lavn e
???
Ուրախ ենք, որ հավանել եք: 🙂
SHAT LAV KAYQ E!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Շնորհակալություն ^_^
Entir kayk e
Շնորհակալություն 🙂
klassssssssssssssssssssssssss
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Shat ?????
🙂
իսկ գրված բաղադրատոմսը քանի հուգու համար է նախատեսված ?
Շնորհակալություն
Բարև Ձեզ: Նախատեսված է մեկ հոգու համար: