- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Քյուրդան քյաբաբ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 300 գր
- հաց սպիտակ - 30 գր
- կաթ - 50 մլ
- սոխ - 50 գր
- մաղադանոս - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սմբուկ - 2-4 հատ
- լոլիկ - 2-3 հատ
- բուսայուղ - տապակելու համար
- Սոուսի համար՝
- ջուր - 200-300 մլ
- լոլիկի մածուկ - 1-2 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ռեհան - 1,5 թ/գդ
- օրեգանո - 1,5 թ/գդ
- սխտոր - 1,5 թ/գդ (փոշի)
Քայլերի հաջորդականություն
- Հացի կողքերը կտրում ենք, թրջում կաթի մեջ: Խճողակին ավելացնում ենք թրջած հացը, մանր կտրատած մաղադանոսն ու սոխը: Կարևոր է, որ սոխը շատ մանր կտրատած լինի, որպեսզի հում չմնա և քյաբաբին հյութեղություն հաղորդի: Աղ ու պղպեղ ենք ցանում:
- Խճողակը լավ հունցում ենք ու ծեծում՝ բարձրացնելով ու նորից գցելով ամանի մեջ (լավ ծեծած խճողակն առանց ձվի էլ պահում է ձևն ու եփելուց հետո հյութեղ է լինում):
- Սմբուկները բարակ շերտերով կտրում ենք: Եթե մտածում եք, որ հնարավոր է՝ վերջիններս դառը լինեն, կարելի է նախապես աղ ցանել, 20-30 րոպե թողնել և հետո թափել դուրս տված ջուրը:
- Թավան դնում ենք միջին ուժգնության կրակին, մեջը մի քիչ բուսայուղ լցնում: Շարում ենք սմբուկների շերտիկներն ու տապակում:
- Շրջում ենք: Տապակելիս սմբուկները շատ բուսայուղ են ներծծում, ուստի արժե սկզբից քիչ բուսայուղ լցնել ու հետո մաս-մաս ավելացնել՝ այն ժամանակ, երբ թավան լրիվ չոր լինի: Տապակած սմբուկները շարում ենք թղթե անձեռոցիկով ծածկված ափսեի վրա (տվյալ դեպքում 16 շերտիկ է ստացվել):
- Սմբուկների շերտերի թիվը կիսում ենք և խճողակը բաժանում այդքան մասի: Տվյալ դեպքում անհաժեշտ է 8 մաս: Սմբուկների երկու շերտերը խաչաձև դնում ենք և մեջտեղում դնում խճողակը:
- Երկու ծայրերը վրա ենք բերում:
- Հետո վրա ենք բերում մյուս ծայրերը:
- Վերևից փայտե չոփիկին ենք հագցնում չերրին կամ սովորական լոլիկի մի կտոր:
- Ահա թե ինչպիսի տեսք ունի մեր քյաբաբը:
- Շարում ենք ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք սոուսը: Խառնում ենք տաք ջուրը, լոլիկի մածուկը, աղն ու պղպեղը և համեմունքները: Լցնում ենք քյաբաբների վրա: Սոուսը պետք է կիսով չափ ու մի քիչ էլ ավելի ծածկի քյաբաբները:
- Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 30-50 րոպե, մինչ պատրաստ լինելը:
- Մատուցում ենք տաք վիճակում՝ կարտոֆիլի խյուսի, բրնձի կամ այլ փլավի հետ:
Վերջում ավելացնենք, որ քյուրդան քյաբաբ պատրաստելու ունիվերսալ բաղադրատոմս գոյություն չունի, ամեն մի տնտեսուհի այն պատրաստում է յուրովի: Այնպես որ Դուք նույնպես կարող եք իմպրովիզներ անել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: