- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթնաշոռով և խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը լցնում ենք կաթսայի մեջ: Ձվերը կոտրում ենք, դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում: Երեք դեղնուց լցնում ենք առանձին կաթսայի մեջ, մնացած դեղնուցները լցնում կաթնաշոռի վրա: Սպիտակուցները լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ:
Երեք դեղնուցներին ավելացնում ենք շաքարավազի կեսը, կարագը, փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը, թթվասերը և խառնում ենք:
- Ստացված խմորը գնդում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարան:
- Խնձորները կեղևազրկում ենք ու միջուկները մաքրում:
- Շատ բարակ շերտերով կտրատում կամ խոշոր քերիչով քերում ենք: Կաթնաշոռային խառնուրդին ավելացնում ենք 1/3 բաժակ շաքարավազ ու խառնում:
- Խմորը լցնում ենք թխվածքի ձևամանի մեջ, հավասարեցնում և կողքերը բարձրացնում: Այնուհետև կաթնաշոռային խառնուրդը լցնում ենք խմորի վրա:
- Խնձորն էլ շարում ենք կաթնաշոռի վրա, վրան դարչին ցանում ու 30 րոպե թխում 180 աստիճանում:
- Այդ ընթացքում սպիտակուցներն ու մնացած շաքարավազը հարում ենք այնքան, մինչև վերածվի կայուն փրփուրի: Հարած սպիտակուցը լցնում ենք խձորի վրա և թխում 5-7 րոպե:
- Ահա և վերջ:
Կաթնաշոռով պիրոգը պատրաստ է: Ձևամանից հանում ենք ու վայելում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: