- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Կարտոֆիլային ուտեստ սուլուգունի պանրով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 4-5 հատ
- լոլիկ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- սոխ կանաչ - ըստ ճաշակի
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1 բաժակ
- պանիր սուլուգունի - 80 գր
- մշկընկույզ (мускатный орех) - 1/3 թ/գդ
- պղպեղ սև - 1/3 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Բանջարեղենը օղակ-օղակ բարակ կտրատում ենք, սերուցքը խառում աղի ու համեմունքների հետ, պանիրը՝ քերում:
- Ջեռոցի տապակի մեջ շերտ-շերտ դնում ենք կարտոֆիլի կեսը, սոխը, տաքդեղի ու լոլիկի կեսը: Վրան ցանում ենք պանրի կեսը և լցնում սերուցքի կեսը: Հետո բոլոր շերտերը կրկնում ենք:
- 10 րոպե թխում ենք 180 աստիճանում, ջերմությունը իջեցնում 150-160 աստիճան ու եփում ևս 15 րոպե:
- Ահա և վերջ:
Մեր համեղ ուտեստը պատրաստ է: Եթե տանը սուլուգունի չկա, կարող եք փորձել նաև ուրիշ տեսակի պանրով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: