- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Սպիտակաձավարով պուդինգ մրգերով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Աղանդերը կարելի է պատրաստել արդեն եփած շիլայով: Եթե այդպիսին չկա, պատրաստում ենք թարմը: Սպիտակաձավարը լցնում ենք եռացող կաթի մեջ և խառնում: Ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը, աղն ու խիտ շիլա ենք եփում:
- Դեղնուցը սպիտակուցից առանձնացնում ենք, լցնում թեթևակի հովացած շիլայի մեջ:
- Սպիտակուցը հարելով փրփրեցնում ենք, զգուշորեն լցնում շիլայի մեջ:
- Խնձորն ու կիվին կտրատում ենք:
- Ավելացնում ենք շաքարավազն ու մի քանի րոպե շոգեխաշում թավայի մեջ:
- Ձևամաններին կարագ ենք քսում, բոլոր կողմերից պատում չորահացի փշրանքներով:
- Լցնում ենք զանգվածի կեսը, վրայից՝ ամբողջ միջուկը:
- Միջուկը ծածկում ենք մնացած շիլայով: Վրայից գդալով ձիթայուղ ենք լցնում և չորահաց ցանում:
- Թխում ենք ջեռոցում, մինչև կարմիր կեղև գոյանալը:
Համեղ պուդինգ է ստացվում, որը ցանկալի է մատուցել սառեցրած վիճակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: