- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Սխտորով հացիկներ ապուրի համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք թթխմորը: Ջուրը տաքացնում ենք, ավելացնում շաքարավազն ու խմորիչը, մի քանի րոպե թողնում սեղանին, մինչև երեսին խիտ փրփուր առաջանա: Խոր կաթսայի մեջ մաղում ենք ալյուրն ու մի պտղունց աղը, լցնում ենք տաք կաթը, ակտիվացած խմորիչն ու բուսայուղը և խմոր ենք հունցում: Խմորը լցնում ենք թասի մեջ, երեսին բուսայուղ քսում: Սրբիչով ծածկում ենք, տաք տեղում թողնում 30-60 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:
- Պատրաստի խմորը 12-14 գնդի ենք բաժանում:
- Ձևամանը բուսայուղում ենք մեջը շարում խմորի գնդիկները: Նորից ծածկում ենք ու 15-20 րոպե թողնում տաք տեղում:
- Ջեռոցը 190 աստիճան տաքացնում ենք: Ձվի դեցնուցը 2 ճ/գդ ջրի հետ հարում ենք, քսում խմորագնդիկների վրա: Թխում ենք 30-35 րոպե, նախապես տաքացրած ջեռոցում:
Քանի դեռ հացիկները թխվում են, պատրաստում ենք լցուկը: Դրա համար կանաչին մանր կտրատում ենք: Կաթսայի մեջ խառնում ենք բուսայուղը, աղը, ջուրը, ճզմում սխտորը, այնուհետև ավելացնում ենք մանրացրած կանաչին և լավ խառնում:
- Հացիկները ջեռոցից հաում ենք, վրան տարածում լցուկը: Թողնում ենք հովանա, որից հետո արդեն կարելի է մատուցել:
- Ահա և վերջ:
Սխտորով հացիկներ կարելի է մատուցել ամենատարբեր ապուրների հետ, շատ հարմար են նաև բուտերբրոդների համար: Հացիկներն այնքան համեղ են, որ ճաշելիս լրացուցիչ համեմունքների կարիք անգամ չի զգացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: