- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Հավի կրծքամիս բրնձով և լոլիկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը տաքացնում ենք 180-200 աստիճան: Հավի կրծքամիսը լվանում ու կտրատում ենք (ցանկության դեպքում հեռացնում ենք նաև ոսկրերն ու կաշին): Չորահացի փշրանքները, աղը, պապրիկան ու մշկընկույզը խառնում ենք: Կրծքամսի կտորները լավ թավալում ենք չորահացի խառնուրդի մեջ և տաքացրած թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում մինչև ոսկեգույն կեղև ձևավորվելը:
- Բրինձը լցնում ենք թխվածքի կաղապարի մեջ, ավելացնում ենք ջուրը, աղը՝ ըստ ճաշակի: Բրնձի վրա դնում ենք կրծքամսի կտորները, խոշոր կտրատած լոլիկն ու սոխն ու սխտորի պճեղները, ավելացնում տաքդեղը:
- 20-25 րոպե եփում ենք ջեռոցում: Հենց որ բրինձը կլանում է ողջ ջուրը, ուրեմն՝ պատրաստ է:
- Ջեռոցից հանում ենք, կափարիչով ծածկում ու թողնում 5 րոպե:
- Պատրաստ է:
Այսպիսի համեղ ու ախորժելի հավի կրծքամիս պատրաստելով՝ Դուք ևս մեկ անգամ կարժանանաք ընտանիքի անդամների հիացմունքին ու գովեստին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: