- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Տրյուֆելային տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 1 բաժակ
- շաքարավազ - 1 բաժակ
- ձու - 2 հատ
- սոդա - 0,5 թ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- կակաո - 4 ճ/գդ
- կաթ - 0,5 բաժակ
- վանիլին - 1 թ/գդ
- բուսայուղ - 1/4 բաժակ
- ջուր - 0,5 բաժակ
- Տրյուֆելային միջուկի համար՝
- շոկոլադ սև - 300 գր
- շոկոլադ կաթնային - 50 գր
- գլյուկոզա - 2 ճ/գդ
- ռոմ - 2 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- կակաո - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն, շաքարավազն ու վանիլինը խառնում ենք, հետո ավելացնում բուսայուղն ու կաթը: Լցնում ենք ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, կակաոն և ավելացնում եռման ջուրը: Ստացվում է ջրիկ խմոր, բայց այդպես էլ պետք է: Անմիջապես լցնում ենք բազմաեփի կաթսայի մեջ, թխվածքի ռեժիմում թխում 50 րոպե: Հետո փակ վիճակում թողնում ենք հովանա 20 րոպե, որից հետո հանում ենք ու հովացնում ցանցի վրա: Ստացվում է խոնավ բիսկվիթ:
- Բիսկվիթը մանրացնում ենք, 300 գր կշռում ու լցնում 18-20 սմ ձևամանի մեջ: Ձևամանի մեջ պետք է նախապես յուղաթուղթ փռել, իսկ փշրանքները հավասարաչափ տարածել ու սեղմել ձևամանի հատակին:
- Պատրաստում ենք տրյուֆելային միջուկը: Շոկոլադներըը կոտրատում ենք և հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Ավելացնում ենք ռոմն ու գլյուկոզան:
- Սերուցքը հարում ենք, դարձնում խիտ կրեմ ու աստիճանաբար լցնում շոկոլադի մեջ: Խառնում ենք ոչ թե հարիչով, այլ գդալով:
- Տրյուֆելային կրեմը խնամքով լցնում ենք բիսկվիթի վրա, ձևամանը թեթևակի հարվածում սեղանին, որպեսզի կրեմը հավասարաչափ տարածվի: Ծածկում ենք նրբաթիթեղով կամ պոլիէթիլենային թաղանթով ու մի գիշեր կամ մի ամբողջ օր պահում սառնարանում:
- Սառելուց հետո վրան կակաո ենք ցանում: Տաքացրած դանակը խնամքով սահեցնում ենք ձևամանի ներսի եզրերով ու բացում օղակը: Տորթը զգուշորեն տեղափոխում ենք այն սկուտեղի վրա, որով մատուցելու ենք:
- Պատրաստ է:
- Վայելում ենք:
Տրյուֆելային տորթ կարելի է պատրաստել ու մի քանի օր պահել սառնարանում. դրանից համը միայն շահում է: Տորթը կարելի է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ 🙂
Представляем вашему вниманию промокод 1xSlots на 100 бесплатных вращений за регистрацию. Здесь вы найдете более 90 провайдеров, живых дилеров, регулярные турниры и удобную систему статусов для игроков. 1xSlots промокод при регистрации Дает бонус на первый депозит в виде фриспинов новым игрокам.. Регистрация в казино(БОНУСЫ)! Каждый игровой клуб стремится проявлять заботу о своем клиенте в виде денежных вознаграждений различного рода. Пользователи казино 1xSlots ощущают на себе приятную и дружественную атмосферу данного игрового клуба.
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk ays tort@ harmar klini nor tarva hamar?
Տաթև ջան, կարող եք փորձել, կարծում ենք՝ Ձեզ դուր կգա 🙂
Isk nereceq glyukozan dexatnic petq e dzerq berenq te torteri masnagitacvac xanutic?
Գոհար ջան, գլյուկոզան պետք է ձեռք բերեք թխվածքների մասնագիտացված խանութներից 🙂
Shat gexexik ev axorjeli
Շնորհակալ ենք 🙂
Շնորհակալություն 🙂
Nerec karox eq asec inchpes txel biskvit@ chishtn asac chhaskaca incha nshanakum bazmaepi katsayi mej)),ev inch jermastichani tak txel,naxapes mersi
Բարև Ձեզ, բազմաեփը mультиварка-ն է, եթե չունեք, կարող եք բիսկվիթը թխել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե 🙂