- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 40-45 minutes
Շոկոլադե տորթ կարամելային շերտով
Բաղադրիչներ
- Կարամելի համար՝
- կարագ - 115 գր
- շաքարավազ շագանակագույն - 200 գր
- խտացրած կաթ - 1 տուփ
- ընկույզ - 0,5 բաժակ
- խմորի համար՝
- ալյուր - 2 բաժակ
- կակաո - ¾ բաժակ
- շաքարավազ - 2 բաժակ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- սոդա - 1,5 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 1 բաժակ
- բուսայուղ - 0,5 բաժակ
- վանիլին - 1 թ/գդ
- քացախ - 1 թ/գդ (9%)
- ջուր - 1 բաժակ
- Շոկոլադե ջնարակի համար՝
- խտացրած կաթ - 180 գր
- շաքարավազ - ¼ բաժակ
- շոկոլադ սև - 250 գր
- կարագ - 55 գր
- Ինչպես նաև՝
- ընկույզ - 0,5 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կարամելը: Խտացրած կաթը, 115 գր կարագն ու շագանակագույն շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, դնում միջին ուժգնության կրակին ու անընդհատ խառնելով տաքացնում, մինչև շաքարավազը հալչելը (եռացնել պետք չէ): Ստացված խառնուրդը լցնում ենք երկու ձևամանների մեջ, վրայից ցանում ¾ բաժակ մանրացրած ընկույզն ու թողնում լավ հովանան:
Այդ ընթացքում ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք:
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ալյուրը, կակաոն, 2 բաժակ շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան ու աղը: Ավելացնում ենք ձվերը, թթվասերը, բուսայուղը, վանիլինը, քացախն ու 1 բաժակ տաք ջուր:
- Խառնում ենք այնքան, որ ստացվի համասեռ խառնուրդ:
- Խմորը լցնում ենք հովացած կարամելի վրա: Թխում ենք 40-45 րոպե, պատրաստ լինելը ստուգում ենք փայտե չոփիկով:
- Եփվելուց հետո 10 րոպե հովացնում ենք հենց ձևամանների մեջ, հետո շրջում ցանցի վրա: Թուղթը խնամքով պոկում ենք և թողնում լրիվ հովանան:
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Կաթսայի մեջ խառնում ենք ¼ բաժակ շաքարավազն ու խտացված կաթը: Մարմանդ կրակին տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Հետո ավելացնում ենք 55 գր կարագն ու շոկոլադը և տաքացնում, որպեսզի բոլոր բաղադրիչները ձուլվեն:
Ջնարակի կեսը լցնում ենք մի շերտի կարամելի վրա: Վրայից դնում ենք մյուս շերտը՝ կարամելը դեպի վերև, վրան լցնում ենք մնացած կարամելը և ցանում մանրացրած ընկույզը:
- Վայելում ենք:
Այսպիսի շոկոլադե տորթ պատրաստելու համար շատ ժամանակ ու միջոցներ պետք չեն, ուստի արժե հաճախակի պատրաստել և վայելել սուրճի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: