- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 1ժ 05 րոպե
Ընկույզով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 250գր
- ընկույզ - 250գր
- շաքարավազ - 150գր
- ձու - 5 հատ
- շաքարի փոշի - 50գր
- ալյուր - 50գր
- փխրեցուցիչ - 5գր
- աղ ծովի - 5գր
- ջեմ նարինջի - 100մլ (կարելի է օգտագործել ցանկացած թթվաշ ջեմ)
- Շոկոլադե գանաշի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120մլ
- շաքարավազ մանր - 60գր
- շոկոլադ սև - 60գր
- կարագ - 25գր
- աղ ծովի - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Խառնել բլենդերում մանրացված ընկույզը, փխրեցուցիչը, ալյուրը և 1 պտղունց աղը:
Առանձնացնել ձվի սպիտակուցները դեղնուցներից: Տեղափոխել սպիտակուցը սառնարան:
Փափկած կարագը հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել դեղնուցները, լավ հարել մինչև սպիտակ զանգվածի առաջացոմը: Ավելացնել ալյուրը ընկույզի և փխրեցուցիչի հետ և դանդաղ խառնել մինչև միատարր դառնալը:
Սառած սպիտակուցները հարել 1 պտղունց աղի հետ, ավելացնել շաքարի փոշին և շարունակել հարել մինչև պինդ և հարթ փրփուրի առաջացումը: Այնուհետև գդալ առ գդալ ավելացնել սպիտակուցային զանգվածը դեցնուցներին, խառնել շատ զգույշ ներքևից վերև շարժումներով:
Ձևամանը պատել բուսայուղով, ապա հատակին փռել պերգամենտային թուղթ: Ձևամանի մեջ լցնել խմորը և թխել ջեռոցում 40-50րոպե 180աստիճանում: - Խորը կաթսայի մեջ խառնել սերուցքը աղի հետ, տեղախոխել կրակի վրա, հասցնել եռման վիճակի և հանել կրակի վրայից:
- Մեկ այլ չոր կաթսայի մեջ լցնել շաքարավազը, դնել կրակի վրա և առանց խառնելու թողնել շաքարավազը հալչի և կարամելային երանգ ստանա: Ժամանակ առ ժամանակ կարելի է թավան թեթևակի թափահարել, որպեսզի շաքարավազը հավասարաչափ տարածվի կաթսայի հատակին:
- Հենց որ ստացվի միատարր կարամելային զանգված, միանգամից հանել կրակի վրայից:
- Այնուհետև կարամելային զանգվածը լցնել տաք սերուցքի վրա: Խառնել առաջացած զանգվածը մինչև միատարր դառնալը: Եթե կարամելը գնդիկներ առաջացնի, ապա հարկավոր է շարունակել հարելը ձեռքի հարիչով կամ գդալով մինչև զանգվածի միատարր դառնալը: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ տաքացնել կրակի վրա և շարունակել հարելը:
- Կտրատած շոկոլադը լցնել ամանի մեջ, ավելացնել տաք կարամելային սերուցքը, կարագը և սկսել դանդաղ խառնել մինչև միատարր զանգվածի առաջացումը: Հարել ստացված գանաշը բլենդերում:
- Կտրել բիսկվիթը 2 շերտով: Առաջին շերտի վրա քսել նարինջի ջեմը:
- Ապա դնել բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրա քսել շոկոլադե գանաշը:
- Թողնել տորթը հանգստանա 1-2 ժամ, որից հետո համտեսել:
Ի դեպ, վիեննական ընկույզով տորթի մեջ կարելի է օգտագործել ցանկացած ցիտրուսային ջեմ: Փորձեք պատրաստել նաև մանդարինի ջեմով, այն նույնպես հիասքանչ զուգակցվում է շոկոլադե գանաշի և ընկույզի համի հետ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
KNEREQ INCH E NSHANAKUM GANASH?
Անի ջան գանաշը դա կրեմ է, որը պատրաստվում է թարմ սերուցքից և սերուցքային յուղից, որն օգտագործվում է որպես կոնֆետի և թխվածքների միջուկ, ինչպես նաև աղանդերները զարդարելու համար 🙂
Բարև Ձեզ,իսկ կարելի է գանաշի մեջ օգտագործել “DEKOR UP“սերուցքը
Բարև Ձեզ,իսկ կարելի է գանաշի մեջ օգտագործել DEKOR UP սերուցքը