- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Ձվածեղով աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 400գր
- ձու - 4 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 300գր
- մայոնեզ - 2 ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը խաշել, կտրատել:
- Ձուն կոտրել խորը տարայի մեջ, համեմել աղ և պղպեղով, հարել: Թավան պատել բուսայուղով, տաքացնել, ապա վրան լցնել մի քիչ հարված ձվից և տապակել 2 կողմից:
- Նույն կերպով պատրաստել ձվածեղի մյուս նրբաբլիթները, ապա կտրատել կարճ ձողիկների:
- Աղցանամանի մեջ լցնել կտրատված հավի միսը, նրբաբլիթները, եգիպտացորենը, համեմել աղով, պղպեղով և խառնել մայոնեզով:
- Ցանկության դեպքում ացանի մեջ ավելացնել նաև մարինացված վարունգ. այն հետաքրքիր համ է հաղորդում աղցանին: Իսկ մատուցելիս աղցանը կարելի է զարդարել թարմ վարունգի կտրատված շրջանակներով:
Հավի կրծքամսով և ձվածեղով աղցանի այս բաղադրատոմսին ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մարինացված վարունգ. այն հետաքրքիր համ կհաղորդի վերջինիա:
Սակայն, սա արդեն լրիվ այլ աղցանի պատմություն է… 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: