- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Տանձը կարամելի մեջ»
Բաղադրիչներ
- Շոկոլադե բիսկվիթի համար՝
- ձվի սպիտակուց - 8 հատ
- ձվի դեղնուց - 6 հատ
- շաքարավազ - 180 գր
- կակաո - 25 գր
- ալյուր - 150 գր
- Կարամելային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 550 գր
- ձվի դեղնուց - 6 հատ
- շաքարավազ - 220 գր
- կաթ - 270 գր
- ժելատին - 12 գր
- ջուր - 75 մլ
- Կարամելային սոուսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- շաքարավազ - 60 գր
- կարագ - 30 գր
- Կարամելացված տանձի համար՝
- տանձ - 600 գր
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 1 թ/գդ
- վանիլին - 10 գր
- Վանիլինային օշարակի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 70 մլ
- վանիլին - 1/2 թ/գդ
- Կարամելային փշրանքների համար՝
- շաքարավազ - 50 գր
- աղ - մի պտղունց
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցները պատառաքաղով տրորում ենք, ալյուրն ու կակաոն՝ մաղում: Սպիտակուցները հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը, ավելացնում ենք շաքարավազը:
- Տրորած դեղնուցները զգուշությամբ լցնում ենք սպիտակուցների մեջ ու դանդաղ հարում, որպեսզի փրփրած սպիտակուցները «չնստեն»: Ավելացնում ենք նաև մաղած ալյուրն ու կակաոն: Ներքևից վերև շարժումներով լավ խառնում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Խմորը լցնում ենք 2 տափակ ձևամանների մեջ, հարթեցնում, 180 աստիճանում թխում 10 րոպե: Ստացվում է երկու բարակ բիսկվիթ:
- Պատրաստում ենք կարամելացված տանձերը: Դրա համար տանձերը մաքրում և մանր կտրատում ենք: Խորը թավայի մեջ կարագ ենք լցնում և շաքարավազը հալեցնում ու եփում ենք, մինչև դառնա մուգ դարչնագույն: Մեջը լցնում ենք տանձերն ու վանիլինը: Լավ խառնում ենք և եփում ենք հինգ րոպե, մինչև տանձերը կարամելանան (այս ընթացքում խառնել պետք չէ, կարելի է պարզապես կաթսան թեքել այնպես, որ պրոցեսը հավասարաչափ ընթանա):
- Պատրաստում ենք կարամելային սոուսը: Սերուցքը տաքացնում ենք, միջին ուժգնության կրակին հաստ հատակով կաթսայի մեջ շաքարավազը հալեցնում ու եփում ենք, մինչև դառնա մուգ դարչնագույն: Սերուցքը 3 անգամով լցնում ենք կարամելի մեջ՝ վերջինս սիլիկոնե թիակով կամ գդալով անընդհատ խառնելով: Հետո լցնում ենք կարագը և կարամելային սոուսը եփում այնքան, մինչև զանգվածը դառնա հարթ ու համասեռ:
- Պատրաստում ենք կարամելային մուսսը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, դեղնուցները 30 գր շաքարավազի հետ տրորում: Կաթը հասցնում ենք եռման, 1-2 րոպե դնում ենք մի կողմ, հետո լցնում դեղնուցների վրա: Սկզբում լցնում ենք մի քանի ճաշի գդալ, որպեսզի դեղնուցները հարմարվեն ջերմաստիճանին ու չմակարդվեն: Խառնելու մասին չենք մոռանում: Հետո արդեն դեղնուցներն անընդհատ հարելով՝ բարակ շիթով լցնում ենք մնացած կաթը: Ստացված խառնուրդը լցնում ենք մաքուր կաթսայի մեջ:
- Հաստ հատակով կաթսայի մեջ մնացած շաքարավազը հալեցնում ենք մինչև մուգ դարչնագույն դառնալը, լցնում ենք ջուրն ու շատ արագ խառնում: Այս ընթացքում կարամելն արագ հավաքվում ու դառնում է կպչուն զանգված: Պետք է այն երկար խառնել, որպեսզի լուծվի ջրի մեջ: Որքան ընդարձակ լինի կաթսայի հատակը, այնքան գործընթացն արագ կկատարվի:
- Արդեն համասեռ դարձած կարամելը լցնում ենք կաթի ու դեղնուցների դեռ տաք խառնուրդի մեջ՝ վերջինս անընդհատ հարելով: Դնում ենք գոլորշու վրա ու անընդհատ խառնելով եփում մինչև 82 աստիճան: Դա այն պահն է, երբ խառնուրդը սկսում է փաթաթվել փայտյա գդալին: Կրակից վերցնում ենք, թողնում մի քիչ հովանա, ավելացնում ենք քամած ժելատինը: Բոլորը լավ խառնում ենք, թողնում հովանա, բայց չենք սառեցնում:
- Լավ սառած սերուցքը հարում ենք մինչև լավ փրփրելը: Սկզբում հարում ենք թույլ արագությամբ, հետո աստիճանաբար արագությունն ավելացնում: Կրեմն ու սերուցքը գդալով կամ թիակով խառնում ենք, որպեսզի զանգվածը «չնստի»: Ավելի հեշտ լինելու համար սկսում ենք խառնել այն ժամանակ, երբ կրեմը հովացել է, բայց կազմությունը դեռ նման չէ հարած սերուցքի կազմությանը:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը եռացնում ենք, ավելացնում վանիլինը:
Հավաքում ենք տորթը: Մի բիսկվիթը դնում ենք ձևամանի մեջ և տոգորում օշարակով:
Վրան շարում ենք կարամելացված տանձերն ու հավասարեցնում: Այս ամենից հետո լցնում ենք կարամելային սոուսը:
- Կարամելային մուսսի կեսը լցնում ենք տանձերի վրա, վրան դնում մյուսը բիսկվիթը, որը նույնպես տոգորում ենք օշարակով: Լցնում ենք մնացած մուսսը, տորթը մեկ-երկու ժամ պահում սառնարանում, որպեսզի մուսսը պնդանա:
- Պատրաստում ենք կարամելային փշրանքները: Շաքարավազը մարմանդ կրակին հալեցնում ու եփում ենք, մինչև դառնա մուգ դարչնագույն: Ավելացնում ենք կարագն ու մի պտղունց աղ: Արագ խառնում ենք, լցնումյուղաթղթի վրա ու ղտարածում բարակ շերտով: Թողնում ենք հովանա, հետո գրտնակով փշրում ենք:
- Տորթը սառնարանից հանում ենք, զարդարում կարամելացված տանձերով և կարամելային փշրանքներով:
- Տորթի կողքերը զարդարելու համար կարելի է յուղաթղթի վրա շոկոլադային խմորով տանձեր նկարել, սառեցնել, վրայից լցնել սպիտակ խմորի շերտն ու թխել:
- Թխելուց հետո թուղթը պոկում ենք և կարամելային սոուսի օգնությամբ այս շերտն ամրացնում տորթի կողքերին:
- Ահա և վերջ, մեր կարամելային տորթը պատրաստ է:
- Վայելում ենք:
Տորթի երեսը զարդարելու համար կարելի է ամբողջական տանձը կարամելային օշարակի մեջ եփել ու դնել տորթի վրա՝ ավելի խոսուն տեսք տալով տորթին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: