- Yield: 1 օր անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Տնական լափշա
Քայլերի հաջորդականություն
- Ձուն ջրի ու աղի հետ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը և խառնում:
- Հենց որ խմորը խառնելն արդեն դժվարանում է, լցնում ենք սեղանին ու հունցում:
Ստացված խմորը պետք է պելմենու խմորից փափուկ լինի, իսկ եթե ձիգ լինի, բարակ գրտնակելը կդժվարանա: Լավ հունցում ենք, ծածկում ենք և թողնում հանգստանա 20 րոպե: Հետո խմորը բաժանում ենք 4-6 մասի, յուրաքանչյուրը բարակ գրտնակում թավայի չափսով:
- Հավասար կտրում ենք:
- Խմորը փաթաթում ենք գրտնակի վրա, որպեսզի թավայի մեջ տեղափոխելը հեշտ լինի:
- Չոր թավան դնում ենք մարմանդ կրակին և խմորը տարածում մեջը: Խմորն անմիջապես սկսում է գունատվել:
- Շրջում ենք:
- Վերցնում ենք թավայի միջից: Պետք է հետևել, որ թավան շատ չտաքանա, որպեսզի խմորի շերտը չայրվի ու չշերտազատվի: Տաքացրած շերտերի վրայից վրձնով մաքրում ենք ավելորդ ալյուրը:
- Շերտերը դարսում ենք իրար վրա, դանակով կիսում, հետո կիսած կտորները նորից կիսում: Ստացվում են 5-6սմ լայնությամբ շերտեր:
- Շերտերը սուր դանակով լայնակի կտրում ենք: Եփելիս լափշան զգալիորեն մեծանում է, ուստի պետք է շատ բարակ կտրատել:
- Ստացված լափշան բավականացնում է 3-4 անգամ ապուր եփելու համար: Լափշան բարակ շերտով փռում ենք, չորացնում, հավաքում ու պահում:
Տնական լափշա պատրաստելու այս բաղադրատոմսի գաղտնիքն այն էր, որ կտրատելուց առաջ այն թավայի մեջ չորացնում ենք: Ի դեպ, այս նույն շերտերով կարելի է նաև լազանյա պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: