- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ Վիկտորիա
Բաղադրիչներ
- կարագ - 180գր
- շաքարավազ մանր - 180գր
- ձու - 3 հատ
- ալյուր - 180գր
- փխրեցուցիչ - 1/2թ/գդ
- կաթ - 2ճ/գդ
- վանիլին - 1թ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200-250գր
- ջեմ ելակի - 100մլ
- շաքարի փոշի - 1թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բիսկվիթի պատրաստման համար անհրաժեշտ է կարագը հարել շաքարավազի և վանիլինի հետ մոտ 5րոպե մինչև զանգվածի ծավալով ավելանալը և կարագի սպիտակելը:
- Ձուն առանձին հարել, ապա ավելացնել կարագով զանգվածի վրա: Ավելացնել նաև մաղով անցկացրած ալյուրը, փխրեցուցիչը և կաթը: Խառնել մինչև միատարր դառնալը:
Խմորը բաժանել 2 մասի:
Ձևամանը (18-22սմ տրամագծով) պատել քիչ բուսայուղով, փռել պերգամենտային թուղթ և լցնել խմորի առաջին մասը:
- Թխել ջեռոցում մոտ 20րոպե 180աստիճանում:
- Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը: Թողնել բիսկվիթները սառչեն:
- Այստեղ օգտագործվել է ելակի պատրաստի ջեմ, սակայն կարել է պարզապես 300գր ելակը և 3-4ճ/գդ շաքարավազը լցնել փոքրիկ կաթսայի մեջ, լավ խառնել, ապա դնել միջին կրակի վրա մինչև շաքարավազի լուծվելը և ելակի պյուրե դառնալը՝ ընթացքում պարբերաբար խառնելով զանգվածը: Թողնել ջեմը սառչի:
- Կրեմի պատրաստման համար լավ հարել սերուցքը մինչև պինդ փրփուրի առաջացումը: Սերուցքը հարելիս հարկ չկա շաքարավազ ավելացնելու, քանի որ բիսկվիթը և ջեմը արդեն իսկ բավականին քաղցր են ստացվում:
Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել հարված սերուցքը:
- Իսկ բիսկվիթի երկրորդ շերտի վրա տարածել ջեմը:
- Միացնել 2 բիսկվիթը իրար: Տորթի վրա շաղ տալ շաքարի փոշի և զարդարել հաղարջով, ազնվամորիով կամ ցանկացած այլ հատապտուղով:
- Տեղափոխել բիսկվիթը սառնարան 1 ժամով, ապա անցնել համտեսելուն:
Ինչպես ցանկացած խմորեղեն, Վիկտորիա տորթը ևս, մատուցելուց առաջ ճիշտ կլինի 10 րոպե պահել սենյակային ջերմաստիճանում:
—–
Ի դեպ՝
Տորթ Վիկտորիա կամ “Վիկտորիական բիսկվիթը” համարվել է Վիկտորիա թագուհու ամենասիրելի թխվածքը և մինչ օրերս մեծ հեղինակություն է վայելում անգլիական շատ թեյարաններում:
Բիսկվիթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ օգտագործվող ալյուրի, կարագի, շաքարավազի և ձվի քաշերը պետք է լինեն նույնը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: