- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 50-60 minutes
Ծիրանով տորթ
Բաղադրիչներ
- Դակուազի համար՝
- ալյուր - 90 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- եղեգնաշաքար - 70 գր
- Շոկոլադե շերտի համար՝
- կարագ - 90 գր
- շաքարի փոշի - 30 գր
- ձու - 1 հատ
- շոկոլադ սև - 80 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ալյուր - 40 գր
- Ծիրանով ու սերուցքով մուսսի համար՝
- ծիրան - 200 գր (խյուս)
- շաքարավազ շագանակագույն - 50 գր
- ագար-ագար - 1 թ/գդ
- ջուր - 50 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- Ծիրանով մարմելադի համար՝
- ծիրան - 400 գր (խյուս)
- շաքարավազ շագանակագույն - 100 գր
- ագար-ագար - 1 թ/գդ
- ջուր - 50 մլ
- Ծիրանի կտորներով սերուցքային մուսսի համար՝
- ծիրան - 200 գր (պահածոյացված)
- շաքարավազ շագանակագույն - 50 գր
- ագար-ագար - 1 թ/գդ
- ջուր - 50 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- շոկոլադ սպիտակ - 200 գր
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք դակուազը: Դրա համար ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, սպիտակուցներն ու շաքարավազը հարում այնքան, մինչև ստանանք պինդ փրփուր: Ալյուրը խնամքով լցնում ենք սպիտակուցների մեջ և թիակով խառնում:
- Յուղաթղթի վրա անհրաժեշտ չափսի (20 սմ) տրամագծով շրջան ենք գծում: Խմորը լցնում ենք շրջանի վրա, թիակով հարթեցնում: Թխում ենք մինչև թեթևակի ոսկեգույն դառնալը, մոտ 12 րոպե:
Տաք շերտը շրջում ենք յուղաթղթի վրա և թուղթը խնամքով պոկում: Խմորը շատ նուրբ է, ուստի դա պետք է անել զգուշությամբ: Թուղթը պոկելուց հետո թխված շերտը նորից դնում ենք ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք շոկոլադե շերտը: Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև դառնան պինդ փրփուր: Կարագն ու շաքարի փոշին հարում ենք, ավելացնում ձուն ու նորից հարում:
- Ավելացնում ենք ալյուրն ու խառնում: Հետո լցնում ենք շոկոլադը և նորից խառնում: Դրանից հետո խնամքով խառնում ենք սպիտակուցները: Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ, թխում մինչև պատրաստ լինելը: Ստուգում ենք չոփիկով. եթե խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն թխված է: Սովորաբար, խմորը թխվում է մոտ 15 րոպեում:
- Թխված շերտը թեթևակի հովացնում ենք և ձևամանից հանում:
- Պատրաստում ենք ծիրանով սերուցքային մուսսը: Ագար-ագարի վրա ջուր ենք լցնում, թողնում 5 րոպե: Հետո դնում ենք կրակին, հասցնում եռման, շաքարավազ ավելացնում, եփում մինչև շաքարավազի լուծվելը, լցնում ծիրանի խյուսի մեջ: Եփում ենք ևս 2-3 րոպե և կրակից վերցնում: Սերուցքը հարում ենք մինչև լավ փրփրելը: Հենց որ խյուսը թեթևակի հովանում է, սերուցքը լցնում ենք մեջը: Մուսսը լցնում ենք ձևամանի միջի դակուազի վրա և ձևամանը դնում սառնարանի մեջ:
- Պատրաստում ենք ծիրանով մարմելադը: Ագար-ագարի վրա ջուր ենք լցնում և թողնում 5 րոպե: Դնում ենք կրակին և հասցնում եռման: Եռալուն պես լցնում ենք շաքարավազը, շաքարավազը լուծվելուց հետո՝ ծիրանի խյուսը: Եփում ենք ևս 2-3 րոպե, կրակից վերցնում: Մի քիչ հովանալուց հետո լցնում ենք ձևամանի մեջ, նորից դնում սառնարան:
- Պատրաստում ենք ծիրանի կտորներով սերուցքային մուսսը: Սերուցքը հարում ենք այնքան, մինչև ստանանք փքուն կրեմ: Ծիրանները մանր կտրատում ենք: Ագար-ագարի վրա ջուր ենք լցնում և թողնում 5 րոպե:
- Ագար-ագարը դնում ենք կրակին, հասցնում եռման, ավելացնում շաքարավազը, նորից հասցնում եռման ու եռացնում մոտ մեկ րոպե: Մի քիչ հովացնում ենք և ավելացում սերուցքը: Հետո լցնում ենք ծիրանի կտորները, խառնում ու լցնում ձևամանի մեջ:
- Մուսսի վրայից դնում ենք շոկոլադե շերտն ու տորթը դնում սառնարան, որպեսզի լավ սառչի ու պնդանա:
- Պատրաստում ենք ջնարակը: Դրա համար 100 մլ սերուցքը տաքացնելով հասցնում ենք եռման, մեջը լցնում սպիտակ շոկոլադն ու գունանյութը և լավ խառնում, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Ջնարակը լցնում ենք տորթի վրա, տորթը զարդարում ըստ ցանկության:
- Ահա և վերջ:
- Համտեսում ենք:
Եթե ուզում եք ծիրանով տորթ պատրաստել և ագար-ագար չունեք, ապա կարող եք ժելատին վերցնել:)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: