- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Չիզքեյք սև հաղարջի մուսսով
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ - 200 գր
- կարագ - 80 գր
- կոկոսի քերուկ - 20 գր
- կակաո - 1 ճ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 500 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 գր
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 15 գր
- կոկոսի քերուկ - 30 գր
- ձու - 3 հատ
- Մուսսի համար՝
- հաղարջ սև - 500 գր (թարմ կամ սառեցրած)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- շաքարավազ - 120 գր
- ժելատին - 8 գր
- Դոնդողի համար՝
- հաղարջ սև - 250 գր (թարմ կամ սառեցրած)
- շաքարավազ - 15 գր
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթը, կոկոսի քերուկն ու կակաոն լցնում ենք խոհանոցային կոմբայնի մեջ և մանրացնում ենք: Կարագը հալեցնում ենք ու մի քիչ հովացնում: Լցնում ենք կոմբայնի մեջ և բոլորը միասին նորից մանրացնում:
- Ստացված փշրանքները լցնում ենք ձևամանի մեջ և լավ սեղմում հատակին: Ձևամանը դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում 10-15 րոպե: Այնուհետև լավ հովացնում ենք:
- Պատրաստում ենք միջուկը: Սերուցքն ու մասկարպոնեն լցնում ենք կաթսայի մեջ, լավ տրորում և դարձնում համասեռ զանգված: Ավելացնում ենք միջուկի մնացած բոլոր բաղադրիչները և լավ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված (հարել պետք չէ):
- Ձևամանը, որի մեջ հիմքն է, փաթաթում ենք նրբաթիթեղով: Միջուկը լցնում ենք ձևամանի մեջ, վերջինս դնում ենք ավելի մեծ տարայի կամ խորը տապակի մեջ և մեջը տաք ջուր ենք լցնում: Ջուրը պետք է հասնի թխվածքով ձևամանի բարձրության կեսին: Դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, միացնում ենք միայն ներքևի ջերմությունը: Թխում ենք 1 ժամ 20 րոպե:
Թխված չիզքեյքը հովացնում ենք հենց ջեռոցի մեջ՝ դուռը կիսաբաց թողնելով:
- Իդեալական չիզքեյքի մակերևույթը պետք է լինի հարթ, հավասար ու թեթևակի կաթնագույն: Հենց այդ պատճառով էլ այն թխում ենք գոլորշու վրա և ցածր ջերմաստիճանում:
- Պատրաստում ենք մուսսը: Ողջ հաղարջը՝ 750 գր (500 գր մուսսի համար և 250 գր դոնդողի համար), լցնում ենք կաթսայի մեջ և բլենդերով տրորում: Լավ տրորելով անցկացնում ենք ցանցի միջով՝ կեղևն ու կորիզները մաքրելու համար: Ցանցով անցկացրած զանգվածի 2/3 մասը առանձնացնում ենք մուսսի համար, մնացածը թողնում՝ դոնդողի համար:
- Սերուցքը հարում ենք մինչև թանձրանալը և շաքարավազ ենք ավելացնում:
- Ավելացնում ենք տրորած հաղարջը և հարում ենք: Ժելատինը թրջում ենք 80 մլ ջրի մեջ, թողնում ենք 10 րոպե կամ այնքան, որքան ցուցված է փաթեթի վրա: Հետո տաքացնում ենք, հովացնում և ստացված լուծույթը լցնում ենք հարած սերուցքի մեջ՝ վերջինս անընդհատ հարելով: Որոշ ժամանակ շարունակում ենք հարել:
Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, դնում սառնարանի մեջ ու թողնում այնքան, մինչև որ լավ պնդանա:
- Պատրաստում ենք դոնդողը: Ժելատինը 50 մլ ջրում թրջում ենք, թողնում 10 րոպե կամ այնքան, որքան ցուցված է փաթեթի վրա: Հետո տաքացնում և հովացնում ենք: Մնացած հաղարջին ավելացնում ենք շաքարավազն ու լավ խառնում, մինչև որ շաքարավազը լուծվի: Այնուհետև լցնում ենք ժելատինն ու խառնում ենք:
Ստացված զանգվածը լցնում ենք մուսսի վրա, դնում սառնարանում:
- Երբ որ զանգվածը լավ սառչում ու պնդանում է, ձևամանի կողքերը վարսահարդարիչով տաքացնում ենք, կամ բարակ դանակը սահեցնում ներսի կողմով, որպեսզի թխվածքն առանձնանա: Ձևամանը բացում ենք և չիզքեյքը դնում սկուտեղի վրա:
- Վայելում ենք:
Ստացվում է փայլուն մակերևույթով, գեղեցիկ ու հագեցնող չիզքեյք, որն անպայման պետք է վայելեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: