- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Մակարոնս
Բաղադրիչներ
- նուշ - 45 գր
- շաքարի փոշի - 75 գր
- շաքարավազ - 10 գր
- ձվի սպիտակուց - 1 հատ
- սննդի գունանյութ - ըստ ցանկության
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնում ենք: Վերցնում ենք նուշի ալյուրը կամ պատրաստում ենք ինքնուրույն: Նուշի վրա եռման ջուր ենք լցնում, թողնում 10 րոպե, հետո դատարկում ենք, նորից եռման ջուր լցնում ու թողնում մի քանի րոպե: Այնուհետև ջուրը դատարկում ենք և նուշի կեղևները մաքրում և չորացում տաք թավայի մեջ կամ 50 աստիճան տաքացրած ջեռոցում (10 րոպե): Այս ամենի հետո նուշը հովացնում ենք ու աղում` ընթացքում շաքարի փոշի ավելացնելով (5 վայրկյան ընդմիջումներով): Ստացվում է նուշի ալյուր, որը 2-3 անգամ մաղում ենք:
- Սպիտակուցը հարում ենք այնքան, մինչև հայտնվի թեթև, ոչ խիտ փրփուր և ավելացնում ենք 10 գր շաքարավազ:
- Հարում ենք այնքան, մինչև դառնա կայուն փրփուր, ինչից հոտո էլ ավելացնում ենք ներկանյութը:
- Շարունակում ենք հարել այնքան, մինչև պինդ փրփուր ստացվի, և ամանը թեքելիս չթափվի:
- Սպիտակուցի մեջ երեք անգամով լցնում ենք շաքարի փոշու և նուշի ալյուրի խառնուրդը և խառնում վերևից ներքև շարժումներով:
- Ահա այսպես:
- Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ: Տապակի մեջ, իրարից 3-4 սմ հեռավորությամբ, լցնում ենք 2-3 սմ տրամագծով շրջաններ: Ստացվում է մոտ 20 հատ:
- Թողնում ենք սեղանին մինչև որ խմորի երեսին կեղև առաջանա: Մատով դիպչելիս խմորը չպետք է կպչի մատին:
- Ջեռոցը 140 աստիճան տաքացնում ենք: Տապակը դնում ենք ջեռոցի մեջտեղի մասում և թխում 10 րոպե:
- Ջեռոցից հանում ենք, պոկում թղթից, դնում սառը մակերևույթի վրա և արագ շրջում ենք:
- Մի մակարոնի տակի մասին քսում ենք գետնանուշի կարագը և ծածկում մյուսով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Մակարոնս պատրաստելիս հարկավոր է կրեմի մասին նախօրոք մտածել: Իսկ թե ինչպիսի կրեմն ավելի հարմար կլինի, դա թողնում ենք Ձեր հայեցողությանը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk getnanushi karag@ karox enq urish inch vor banov poxarinel?
Տաթև ջան, կարող եք փոխարինել ցանկացած կրեմով կամ շոկոլադով 🙂
tatev jan patrasteleq?uzum em porcel.isk getnanushi karag inji hamare?\
Բարև Ձեզ Լիանա ջան, մեր բաղադրատոմսերը փորձված են, և առանց վարանելու կարող եք պատրաստել 🙂 Գետնանուշի կարագը միջուկի համար է, սակայն այն կարող եք փոխարինել ցանկացած այլ կրեմով կամ շոկոլադով:
Կներեք այս չափաբաժնով քանի հատ է ստացվում ?
Բարև Ձեզ Արմինե ջան, այս չափաբաժնից ստացվում է մոտ 20 հատ Մակարոնս 🙂
Isk karox enq sovorakan alyurov patrastel
Բարև Ձեզ, ցավոք, չեք կարող փոխարինել, քանի որ Մակարոնսի համար պետք է անպայման նուշի ալյուր օգտագործեք 🙂
Isk miyan partatir petqe lini spitak michuk@ te sokolade karoxe linel
Լուսինե ջան, կարող եք Ձեր նախընտրած միջուկով պատրաստել 🙂
barev dzez mi ban eli harcnem uzum em imanam papuk e stacvum te bezei nman?
Մարիամ ջան, վրայի շերտը չոր է, ներսինը՝ փափուկ 🙂
Mi ban harcnem jeroci berany pak enq pahum te mi tetev bac vorovhetev bezen patrasteluc es bac em pahum vor chorana naxapes mersi
Բարև Ձեզ Էլեն ջան, ոչ, ջեռոցը չպետք է բաց պահեք:
mersi
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
?
կասեք խնդրում եմ նուշ 45 գրա. է պետք ընդամենը. ?
Բարև Ձեզ, այո, նուշը 45 գր է պետք 🙂
isk hnaravora nerkanyut@ lini vochte hexuk ayl poshu tesqov???
ev ete hnaravor chi vortexic karoxenq dzerq berel hexuk nerkanyut…
Բարև Ձեզ, Մարիա ջան, ներկանյութը ցանկալի է հեղուկ լինի, քանի որ այդպես ավելի հեշտ կպատրաստեք: Թե հեղուկ և թե փոշի գունանյութ կարող եք ձեռք բերել թխվածքների պարագաների մասնագիտացված խանութներից 🙂
Shnorhakal em shat
sa iskakan baxadratomsn e
🙂
Բարև Ձեզ, կասե՞ք կարելի՞ է ստանալ շագանակագույն մակարուներ կակաոյի փոշի ավելացնելով:
Բարև Ձեզ Հասմիկ ջան, այո իհարկե, կարող եք 25-30 գր կակաո ավելացնել, իսկ էլ ավելի շոկոլադե համ հաղորդելու համար կարող եք որպես միջուկ շոկոլադե կրեմ ընտրել 🙂
Բարև ձեզ, իսկ կարող եք ասել տարբեր համերով (մրգային,վանիլային, ժասմինի)մակարոնս ստանալու համար ինչ պետք է ավելացնել:
shat hamex er mersi
Ուրախ ենք կարդալ:Մենք էլ ենք շնորհակալ:
Բարև ձեզ կներեք, 1ճաշի գդալը մոտավոր քանի գրամ է
Բարև Ձեզ: 1 ճաշի գդալը ընդունված չափորոշիչներով կազմում է 18 միլիլիտր: Կախված է տվյալ սննդի խտությունից: Օրինակ՝ ջրի դեպքում 18մլ է, կաթի դեպքում՝ 20մլ, ձեթի դեպքում՝ 17մլ, շաքարը՝ 20 գր, աղը՝ 25 գր, ալյուրը՝ 10 գր, բրինձը՝ 15գր և այլն:
Կարող եմ 35գ նուշի ալյուր լցնեմ 10գ ալյուր սովորական ?