- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Նրբերշիկ հավի մսից
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավի միսը, սոխը, կաթը, ձուն ու կարագը բլենդերով տրորում ենք:
- Ստացվում է այսպիսի զանգված: Բլենդեր չունենալու դեպքում կարելի է այդ ամենը մի քանի անգամ անցկացնել մսաղացի մանր ցանցով: Աղ ու պղպեղ ենք ավելացնումb և խառնում:
- Վերցնում ենք սննդային թաղանթն ու ծայրին երկու գդալ խճողակ դնում:
- Մի քիչ ճնշելով՝ պտտում ենք:
- Թաղանթը կտրում ենք:
- Ծայրերը կոնֆետի թղթի նման պտտում ենք տարբեր ուղղություններով:
- Թելով կապում ենք:
- Իսկ եթե ծայրերին պարզապես հանգույց ենք անում, ավելի հեշտ է ստացվում:
- Նրբերշիկները լցնում ենք եռացող ջրի մեջ:
- Եփում ենք 15 րոպե: Պատրաստ է:
- Նույն կերպ տապակում ենք:
Կարելի է պատրաստել նրբերշիկ հավի մսով ու տարբեր համեմունքներով՝ գործի դնելով խոհարարական մտքի թռիչքը: Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: