- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Կիևյան կոտլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը:
- Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:
- Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
- Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
- Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:
- Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:
- Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ:
Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
- Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
- Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:
Մեր կոտլետներն արդեն պատրաստ են:
- Մատուցում ենք կարտոֆիլի խյուսի ու բանջարեղենային աղցանի հետ, թեև այլ կերակուրների հետ նույնպես հիանալի համադրվում է:
Ի դեպ, կիևյան կոտլետ պատրաստելիս կարելի է այն լցոնել պանրով կամ սնկով , որը նույնպես շատ համեղ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev cez mi harc ete citayuxi mej tapakumeq heto inchienq noric jerocum epum
Բարև Ձեզ Հասմիկ ջան, այդպես ավելի լավ եմ եփվում ու ավելի համեղ են ստացվում 🙂
Shat shnorhakalutyun patasxanelu hamar
MAYRIKS PATRASTEC EV SHAT HAMEX STACVEC
Շատ լավ է Ջենի ջան 🙂
Ես Ամանորին պատրաստեցի , շատ համեղ էր, բոլորը գոհ էին:
Շատ ապրեք Գայանե ջան 🙂
Kaseq panri vortesakn e lav patrastelu hamar
Բարև Ձեզ Լիլիթ ջան, կոնկրետ ի՞նչ եք ցանկանում պատրաստել 🙂
Բարև ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, շատ համեղ ստացվեց ,առաջին անգամ էի պատրաստում:
Բարև Ձեզ, շնորհակալ ենք նաև Ձեզ, որ հետևում եք մեզ 🙂
բարև ձեզ , մոտ քանի հատ է կոտլետ ստացվում ?
Բարև Ձեզ, ստացվում է 8-10 կոտլետ։ ։)
կներեք իսկ որպես սարցարան դնելու համար հում վիճակու դնեմ թե ձիթայուղով տապակեմ դնեմ սարցարանը հնելուց ջերոց դնեմ
Սիրելի Աննա, սառցարան ենք դնում հում վիճակում, տապակելուց առաջ նախօրոք հանում ենք ու տապակում։ ։)
Barev dzez!!! Kcankanayi chshtel, sox avelacnelu depqum ktratem te qereln e chisht???
Բարև Ձեզ, սիրելի Քնար, սոխն ավելացնելու դեպքում պետք է մանր կտրատել։ ։)