- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Կիվի»
Բաղադրիչներ
- Շոկոլադե բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 75 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- կակաո - 10 գր
- ալյուր - 50 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Փխրուն խմորի համար՝
- ալյուր - 125 գր
- կակաո - 20 գր
- ձու - 1 հատ
- կարագ - 75 գր
- շաքարավազ - 50 գր
- վանիլին - 3 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- ժելատին - 9 գր
- յոգուրտ դասական - 300 գր
- շոկոլադ սև - 50 գր
- շաքարավազ - 25 գր
- Միջուկի համար՝
- կիվի - 4 հատ
- շաքարավազ - 50 գր
- պուդինգ - 38 գր (վանիլային)
- հյութ խնձորի - 150 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Փափկացրած կարագը խառնում ենք ձվի, շաքարավազի, կակաոյի, վանիլինի ու ալյուրի հետ:
- 26 սմ տրամագծով ձևամանի մեջ թուղթ ենք փռում, լցնում ենք խմորը: Ձեռքերով տարածում ենք, պատառաքաղով ծակծկում: Թխում ենք 180 աստիճանում 15 րոպե, ինչից հետո թողնում ենք հովանա:
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ձվերը մեկ րոպե հարում ենք, ավելացնում շաքարավազն ու հարում ենք ևս 2 րոպե: Բոլոր չոր բաղադրիչներն առանձին խառնում ենք, քիչ-քիչ լցնում ջրիկ զանգվածի մեջ և խառնում: Լցնում ենք թուղթ փռած ձևամանի մեջ և 15 րոպե թխում 180 աստիճանում:
- Պատրաստում ենք միջուկը: Կիվին մանր կտրատում ենք: 100 մլ խնձորի հյութը, շաքարավազն ու կիվին կաթսայի մեջ խառնում ենք և դնում կրակին: Մնացած հյութը խառնում ենք չոր պուդինգի հետ: Կիվին եփում ենք 1-2 րոպե և ավելացնում պուդինգի ու հյութի խառնուրդը: Կրակի վրա մի քանի րոպե խառնում ենք և հենց որ զանգվածը սկսում է խտանալ, կրակից վերցնում ենք:
- Հավաքում ենք տորթը: Ձևամանի հատակին դնում ենք փխրուն շերտը և վրան լցնում կիվիով միջուկը:
- Վրան դնում ենք շոկոլադե բիսկվիթը: Եթե բիսկվիթը բարձր է ստացվել, ապա կարելի է երկու շերտի բաժանել ու արանքում կրեմ քսել:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը հարում ենք, ավելացնում յոգուրտն ու շաքարավազը:
- Ժելատինի վրա ջուր ենք լցնում և միկրոալիքային վառարանում հալեցնում (չենք թողնում եռա): Թողնում ենք մի քիչ հովանա, այնուհետև ավելացնում ենք մի գդալ կրեմ: Խառնում ենք, լցնում կրեմի մեջ ու լավ հարում:
- Կրեմի մեջ անմիջապես լցնում ենք հալեցրած շոկոլադը: Ամբողջը լցնում ենք տորթի վրա և թողնում ենք, որ ներծծվի ու պնդանա (կարող ենք թողնել ամբողջ գիշեր):
- Հաջորդ օրը ձևամանի օղակը հանում ենք և տորթը զարդարում:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Դե, իսկ տորթ զարդարելու և ստեղծագործելու հաճույքը թողնում ենք Ձեզ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: