- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ սառեցրած հատապտուղներով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք ձվերը և նորից հարում: Ավելացնում ենք ալյուրն ու կոկոսի քերուկը և խմոր հունցում: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ ու 30 րոպեով տեղափոխում սառնարան:
- Սառեցված հատապտուղներն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին ու հասցնում եռման: Մաղով անցկացնում ենք ու ավելացնում ջրում թրջած ժելատինը: Լավ խառնում ենք, մինչև վերջինս լուծվի, այնուհետև զանգվածը հովացնում ենք:
- Սերուցքը հարում ենք, ավելացնում ենք թթվասերը կրկին հարում ու լցնում սառած հատապտղային խառնուրդը: Խառնում ենք, թողնում ենք հովանա:
- Խմորը երկու մասի ենք բաժանում ու գրտնակում: Դնում ենք ձևամանի մեջ, թխում 180 աստիճանում 20 րոպե: Թխված շերտերը թողնում ենք, որ լրիվ հովանան:
- Նույն ձևամանը, որի մեջ շերտերն ենք թխել, թեթևակի ձիթայուղում ենք: Հատակին դնում ենք մի շերտը, վրան լցնում հատապտղային միջուկը:
- Ծածկում ենք երկրորդ շերտով: 12 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Հետո ձևամանի օղակը բացում ենք ու սկսում զարդարել:
- Ահա և վերջ:
Շատ գեղեցիկ ու համեղ տորթ է ստացվում: Տորթի երեսը զարդարում ենք հատապտուղներով ու գնում թեյ պատրաստելու 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: