- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Հավի բդիկներ լցոնված սնկով
Բաղադրիչներ
- հավի բդիկ - 5 հատ
- սունկ շամպինիոն - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- տաքդեղ - 1 հատ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բդիկների կաշին զգուշությամբ առանձնացնում ենք մսից (ցանկալի է, որ կաշին բդից մի քիչ երկար լինի): Ոսկորը ներքևի մասից կտրում ենք, մսի հետ զգուշությամբ հանում կաշվից (պետք է խնամքով անել):
- Միսը ոսկորից առանձնացնում ենք և մանր կտրատում:
- Սոխը մանր կտրատում ենք:
- Շամպինիոնը նույնպես մանրացնում ենք:
- Բուլղարական տաքդեղը խորանարդաձև կտրատում ենք:
- Այնուհետև կտրատում ենք մաղադանոսը:
- Սոխը բուսայուղով տապակում ենք, ավելացնում ենք շամպինիոնը և տապակում այնքան, մինչև շամպինիոնի հեղուկը լրիվ գոլորշիանա:
- Կտրատած միսը, շամպինիոնը, բուլղարական տաքդեղն ու մաղադանոսը լցնում ենք կաթսայի մեջ, աղ ու պղպեղ ցանում, ավելացնում մշկընկույզը և լավ խառնում ենք:
- Բդիկների կաշին լցոնում ենք ստացված միջուկով:
- Կաշվի եզրերը միացնում ենք:
- Բդիկները կարը դեպի ներքև դնում ենք ոչ շատ ուժեղ տաքացրած թավայի մեջ և տապակում բուսայուղով: Միջին ուժգնության կրակին երկու կողմից տապակում ենք մինչև ոսկեգույն դառնալը (15-20 րոպե):
- Լցոնված բդիկները պատրաստ են:
- Ահա և վերջ:
Լցոնված հավի բդիկներ կարելի է մատուցել ցանկացած խավարտի ու թարմ բանջարեղենի հետ, իսկ ավելացած միջուկով կարելի է օմլետ պատրաստել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: