- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ «Շոկոլադե բուրգ»
Նախօրոք ասենք, որ նշված բաղադրիչներով մեծ տորթ է ստացվում: Իսկ, եթե չեք ուզում այդքան մեծ տորթ պատրաստել, կարող եք վերցնել բաղադրիչների նշված քանակության կեսը 🙂
Բաղադրիչներ
- 1-ին մասի համար՝
- կակաո - 5 ճ/գդ
- սուրճ լուծվող - 1,5 ճ/գդ
- ջուր - 60 մլ
- 2-րդ մասի համար՝
- կարագ - 200 գր
- շաքարավազ մանր - 530 գր
- ձու - 4 հատ
- շոկոլադ սև - 150 գր
- 3-րդ մասի համար՝
- ալյուր - 530 գր
- սոդա - 1,5 թ/գդ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- 4-րդ մասի համար՝
- կեֆիր - 530 գր
- բուսայուղ - 3 ճ/գդ
- վանիլին - 10 գր
- Կրեմի համար՝
- կարագ - 250 գր
- խտացրած կաթ եփված - 2 բանկա
- շոկոլադ սև - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք 1-ին մասը: Կակաոն ու սուրճը լցնում ենք բաժակի մեջ և վրան եռման ջուր լցնում: Եթե զգում ենք, որ 60 մլ ջուրը քիչ է, կարելի է խառնուրդը մի քիչ էլ նոսրացնել: Լավ խառնում ենք, որպեսզի մեջը գնդիկներ չմնան և թողնում ենք հովանա:
- Պատրաստում ենք 2-րդ մասը: Ձվերը, շաքարավազն ու կարագը հարիչի ամենաուժեղ արագությամբ 8 րոպե հարում ենք: Հարում ենք ճիշտ 8 րոպե, որպեսզի ստացվի փքուն ու համասեռ զանգված, որի մեջ շաքարավազը լրիվ լուծված է:
- Շոկոլադը հալեցնում ենք (ցանկալի է նախապես հալեցնել, որպեսզի հասցնի հովանալ):
- Ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կակաոյով խառնուրդը (մաս 1):
- Հարում ենք:
- Պատրաստում ենք 3-րդ մասը: Սոդան, վանիլինն ու փխրեցուցիչը լցնում ենք մաղած ալյուրի մեջ և խառնում ենք (կարելի է մեկ անգամ էլ մաղել):
- Պատրաստում ենք 4-րդ մասը: Բուսայուղը լցնում ենք կեֆիրի մեջ:
- Խառնում ենք:
- Երեք տեսակի զանգվածներն արդեն պատրաստ են և պետք է միացնել: Շոկոլադային զանգվածի մեջ քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրով ու կեֆիրով զանգվածները՝ անընդհատ հարելով: Ստացվում է այսպիսի խմոր:
- Խմորը լցնում ենք 26 x 28 սմ չափսի երկու ձևամանի մեջ ու անմիջապես երկուսն էլ թխում: Կամ էլ կարելի է ամբողջ խմորը թխել մեծ ձևամանի մեջ: Թխում ենք 180 աստիճանում, իսկ պատրաստ լինելը ստուգում չոփիկով:
- Ստացվում է շատ նուրբ ու մեծ բիսկվիթ, որը ձևամանից հանում ենք հովանալուց հետո:
- Բիսկվիթը շերտերի ենք բաժանում ու հավաքում բուրգի նման:
Պատրաստում ենք կրեմը: Եփած խտացրած կաթը լավ հարում ենք և գդալ առ գդալ ավելացնում հալեցրած շոկոլադն ու կարագը:
Շերտերը կրեմով միացնում ենք:
Վրան քսում ենք կրեմը, շոկոլադի քերուկ ու ընկույզ ցանում: Բուրգի գագաթը զարդարում ենք կրեմով:
- Թողնում ենք մի քանի ժամ, որից հետո արդեն կարելի է համտեսել:
- Ահա և վերջ:
Իսկ նրանք, ովքեր ավելի «թաց» տորթեր են սիրում, կարող են շոկոլադե բիսկվիթի վրա սուրճ լցնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: