Ի տարբերություն այլ մթերքների, բանջարեղենը շատ եփվելիս չի այրվում, այն պարզապես փափկում է: Այս անգամ փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս վարվել, եթե բանջարեղենը չափից շատ է եփվել 🙂
Իհակե նախքան բանջարեղենով որևէ նոր բան պատրաստելը համտեսեք, որպեսզի հասկանաք՝ բանջարեղենը այդ վիճակում Ձեզ դուր գալիս է, թե՝ ոչ:
- Եթե մոռացել եք ու բանջարեղենը թողել եք կրակի վրա՝ ջրով լի կաթսայի մեջ, ապա անմիջապես հանեք կաթսայից ու լցրեք քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա: Հետո բանջարեղենը թափահարեք ու դասավորեք տապակի մեջ: Տեղափոխեք ջեռոց 3-5 րոպեով բարձր ջերմաստիճանի ներքո մինչև բանջարեղենի ոսկեգունելը:
- Եթե բանջարեղենը այնքան է եփվել, որ շիլայի է վերածվել, ապա այդ բանջարեղենով խյուս պատրաստեք քանի դեռ տաք է: Այն կարող եք թույլ կրակի վրա քիչ քանակությամբ կարագով տաքացնել և համեղ խյուս ստանալ:
- Բացի այդ, փափկած բանջարեղենը կարող եք կարագի ու կանաչու հետ տրորել, լցնել ձիթայուղած տապակի մեջ և ջեռոցում եփել մինչև պղպջակների ի հայտ գալը: Այս ամենի հետո վրան ցանեք բոված հացի փշրանքներ ու նորից դրեք ջեռոցը: Եփեք մինչև վարդագունելն ու մատուցեք որպես ՛՛թխվածքաճաշ՛՛ 🙂
Ահա և վերջ: Մի քանի խորամանկությունների շնորհիվ շատ եփված բանջարեղենը այսուհետ դեն գցելու կարիք չի լինի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ: Իսկ եթե պարզապես սառը ջրով ցողել, դա կօգնի ?