- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Ռուլետ կաթնաշոռային կրեմով
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- պանիր մասկարպոնե - 400 գր
- շաքարի փոշի - 200 գր
- հյութ կիտրոնի - մեկ կիտրոնի
- վանիլին - մեկ փաթեթիկ
- Կակաչի սերմով շերտի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 6 ճ/գդ
- ալյուր - 6 ճ/գդ
- կակաչի սերմ(мак) - 80 գր
- Ինչպես նաև`
- բալ - կոմպոտ (հատիկներ)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կակաչի սերմով շերտը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք և սպիտակուցները հարում, մինչև պինդ փրփուրի վերածվելը: Ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Հետո ավելացնում ենք դեղնուցներն ու հարիչի ամենաթույլ արագությամբ թեթևակի խառնում (կարող ենք դեղնուցները հատ հատ լցնել ու խառնել ձեռքի հարիչով): Լցնում ենք ալյուրն ու գդալով խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր: Հետո արդեն լցնում ենք կակաչի սերմերը: Եթե սերմերը խոշոր են, բլենդերով մանրացնում ենք, խառնում ենք, և խմորն արդեն պատրաստ է:
24 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը լցնում մեջը: Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով և հետևում, որ խմորը շատ չչորանա:
Բիսկվիթը սրբիչով փաթաթելու կարիք չկա, քանի որ սառելուց հետո էլ փափուկ է մնում:
- Պատրաստում ենք կրեմը: Բոլոր բաղադրիչները հարիչով հարում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված, ավելացնում ենք 400 գր մասկարպոնեն և լավ հարում ենք: Զանգվածը մի քիչ խտանում է:
- Այժմ սկսում ենք հավաքել: Բիսկվիթի վրա կրեմ ենք քսում, շարում բալի կոմպոտի հատիկներ:
- Փաթաթում ենք:
- Վրան շաքարի փոշի ենք ցանում ու տեղափոխում սառնարան: Կրեմը սառնարանում մի քիչ պնդանում է, բայց միևնույնն է, փափուկ է մնում:
- Կտրատում ենք ու մատուցում:
- Ահա և վերջ:
Փորձում ենք պատրաստել կաթնաշոռային կրեմով ռուլետ, որի բաղադրատոմսի մեջ, ի դեպ, կաթնաշոռ չկա: Հետաքրքրե՞ց: Ուրեմն առաջ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: