- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 5 minutes
Խոզապուխտով աղցան “Հնգյակ”
Բաղադրիչներ
- ձիթապտուղ սև - 100գր
- խոզապուխտ - 200գր
- եգիպտացորեն պահածոյացված - 300գր
- սունկ շամպինիոն պահածոյացված - 100գր
- ձու - 2 հատ
- հազարի թերթեր
- մայոնեզ
Քայլերի հաջորդականություն
- Առաջին հերթին եփում ենք 2 ձուն, ապա թողնում սառչեն:
Կտրատում ենք խոզապուխտը, սունկը, ձիթապտուղը, ձուն և լցնում աղցանամանի մեջ, որտեղ ավելացնում ենք նաև եգիպտացորենը:
- Ստացված զանգվածը լավ խառնում ենք մայոնեզով: Ցանկության դեպքում կարելի է աղցանը համեմել քիչ աղով:
- Ապակե թափանցիկ բաժակների մեջ դնում ենք հազարի տերևները, ապա լցնում աղցանը և մատուցում:
Ի դեպ, խոզապուխտով աղցանի խառնուրդը կարելի է պատրաստել նախօրոք, սակայն մայոնեզը պետք է ավելացնել միայն մատուցելուց առաջ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: