- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 48 minutes
Արագ նապոլեոն
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300 մլ
- կաթ - 450 մլ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 200 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1,5 թ/գդ
- ձու - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, սերուցքը և ավելացնում շաքարավազը: Եռացնում ենք:
Եռալուն պես ավելացնում ենք ալյուրն ու օսլան: Խառնում ենք, որպեսզի չքարանա:
Հետո հատ առ հառ ավելացնում ենք ձվերը՝ խառնելը չդադարեցնելով: Կրեմը ոչ մի դեպքում չպետք է եռա: Ստացվում է համասեռ զանգված: - Խմորը 2 մասի ենք բաժանում:
- Յուրաքանչյուր մասը բաժանում ենք 4 մասի: Արդյունքում ստացվում է 8 կտոր խմոր:
- Ալյուր ցանած սեղանին խմորը հնարավորինս բարակ գրտնակում ենք:
- Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ ու թխում 200 աստիճանում՝ 6 րոպե:
- Խմորը ջեռոցից հանում ենք և թողնում, որ սառչի: Նույն կերպ վարվում ենք մնացած խմորիների հետ: Այդ ընթացքում առաջին խմորն արդեն սառել է, և մենք սկսում ենք ծայրերը հավասարեցնել, իսկ ավելորդ մասերը լցնում ենք առանձին ամանի մեջ:
- Կտրած խմորը կրեմապատում ենք:
- Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ ու շարում իրար վրա:
- Ավելորդ խմորները ձեռքերով մանրացնում ենք և ցանում վերին շերտի վրա:
- Ահա և վերջ: Թողնում ենք ողջ գիշեր, որ կրեմը ներծծվի:
Արագ նապոլեոն պատրաստելու այս բաղադրատոմսը, անշուշտ, Ձեզ դուր կգա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shertavori xmor kasek?
Մարինե ջան, ահա շերտավոր խմորի բաղադրատոմսեր`
http://www.cooks.am/%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80/
http://www.cooks.am/%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%AB/