- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50-55 minutes
Բակլավա
Բաղադրիչներ
- Լցոնի համար՝
- ընկույզ - 250 г
- շաքարի փոշի - 250 գր
- դարչին - 0,5 թ/գդ
- մեխակ - 1 պտղունց
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 200 մլ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- Խմորի համար՝
- ձու - 1 հատ
- կաթ - 200 մլ
- կարագ - 50 գր
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 500 գր
- Բակլավային քսելու համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- ջուր - 1 թ/գդ
- կարագ - 50 գր
- Շերտերին քսելու համար՝
- կարագ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Լցնում ենք ալյուրը, ավելացնում աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը:
- Խմորը 10 րոպե հունցում ենք, պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա:
- Այնուհետև խմորը բաժանում ենք 20 միանման մասերի և ծածկում սիբիչով:
- Վերցնում ենք առաջին խմորը և օվալաձև բարակ գրտնակում: Բացված շերտին հալեցրած կարագ ենք քսում: Նույնը կրկնում ենք մյուս խմորների հետ:
- Պատրաստում ենք լցոնը: Ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:
- Մետաղական ձողի (կամ մատիտի) օգնությամբ, փաթաթում ենք շերտը:
- Ահա այսպես:
- Այժմ հավաքում են խմորը ձողի վրա ահա այսպես:
- Ձողը հանում ենք և խմորի ծայրերը ներս մտցնում:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:
Ձվի դեղնուցն ու 1 թ/գդ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Բակլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե: - Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք հովանա:
- Բակլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Հրաշք բակլավա , որը կդառնա մեր սեղանի զարդը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez osharake lcnum enq taq baklavaneri vra?te petqe hovana
Բարև Ձեզ, սիրելի Լիանա, օշարակը թողնում ենք մի քիչ հովանա ու լցնում ենք տաք բակլավաների վրա: 🙂
Snorhakalutyn