- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25 minutes
Պնդուկով տորթ սերուցքային և սրճային մուսսով
Բաղադրիչներ
- Պնդուկով շերտի համար`
- պնդուկ - 120 գր
- կարագ - 75 գր
- շաքարավազ - 75 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 1 ճ/գդ
- օսլա (крахмал) - 200 գր
- Սերուցքային մուսսի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- ժելատին - 1 ճ/գդ
- շոկոլադ սպիտակ - 75 գր
- վանիլին - 2 գր
- Սրճային մուսսի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- ժելատին - 1 ճ/գդ
- շոկոլադ սպիտակ - 75 գր
- սուրճ լուծվող - 1 ճ/գդ
- Ինչպես նաև`
- կակաո - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք պնդուկով շերտը: Պնդուկները բլենդերում մանրացնում ենք, բայց չենք փոշիացնում: Շաքարավազն ու կարագը լավ հարում ենք և ընթացքում ավելացնում ձվերը:
- Մեկ այլ ամանի մեջ միացնում ենք պնդուկը, օսլան ու ալյուրը և զանգվածը լցնում ձվային խառնուրդի մեջ: Լավ հարում ենք և թխում 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պետք է ստանանք կարմրաոսկեգույն շերտ: Հովացնում ենք:
- Պատրաստում ենք սերուցքային մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև զգալի խտանալը, ավելացնում ենք վանիլինը: Շոկոլադը հալեցնում ենք և կամաց-կամաց լցնում սերուցքի մեջ: Ժելատինը 50 մլ ջրում թրջում ենք և թողնում առնվազն 10 րոպե կամ այնքան, որքան ցուցված է փաթեթավորման վրա: Հետո տաքացնում ենք, որպեսզի այն լուծվի, ինչից հետո հովացնում ենք ու անընդհատ հարելով լցնում սերուցքի մեջ:
- Հովացած շերտը կրկին դնում ենք ձևամանի մեջ և ծածկում սերուցքային մուսսով, այնուհետև 40 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
- Սրճային մուսսը պատրաստում ենք նույն սկզբունքով, պարզապես վերջում ավելացնում ենք նաև սուրճը:
- Սրճային մուսսը լցնում ենք սերուցքային մուսսի վրա և ողջ գիշեր տեղափոխում սառնարան: Հանում ենք սառնարանից և վրան կակաո ցանում: Զարդարում ենք նուշով կամ պնդուկով:
- Ահա և վերջ:
Պատրաստում ենք պնդուկով տորթ սերուցքային և սրճային մուսսով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ներողություն, ո՞վ է փորձել պատրաստել և արդյո՞ք ստացվել է
Շատ համեղ ստացվեց☺
Շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել: 🙂